ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Արմավիրի մարզի բնակչի կողմից անչափահաս աղջիկների նկատմամբ անառակաբարո, ինչպես նաև սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի բնակչուհին և նրա անչափահաս դուստրը, Արմավիրի մարզի՝ 1956թ. ծնված բնակչի թույլտվությամբ, անվարձահատույց բնակվել են նրա տանը, իսկ վերջինս տեղափոխվել է այլ բնակության վայր: Ձևավորված մտերմությունից ելնելով՝ անչափահաս աղջիկը, մոր գիտությամբ, վերջինիս բացակայության ժամանակ հաճախակի մնացել է 63-ամյա տղամարդու բնակության վայրում, որտեղ 2017թ. դեկտեմբերի վերջից մինչև 2018թ. մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով 12 տարին չլրացած աղջկա անօգնական վիճակից՝ 63-ամյա տղամարդը պարբերաբար սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ՝ սպառնալով տնից վռնդել՝ նշված գործողությունների մասին որևէ մեկին հայտնելու դեպքում: Բացի այդ, 2018թ. մարտի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում անչափահաս աղջիկը իր՝ 2008թ. ծնված ընկերուհու հետ, ջուր վերցնելու նպատակով, գնացել է 63-ամյա տղամարդու բնակության վայր, որտեղ վերջինս անառակաբարո գործողություններ է կատարել 2008թ. ծնված անչափահասի նկատմամբ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 63-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) 3-րդ մասի 2-րդ կետով և 142-րդ հոդվածի (Անառակաբարո գործողությունները) 3-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15