Քաղաքական և տնտեսական իրադարձությունները ունեն մի շարք ընդհանրություններ: Հուլիսի 17-ին Սասնա Ծռեր խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավումը քաղաքական դաշտում փոփոխխություն կատարելու փորձ էր, այնինչ իրական փոփոխությունը եղավ տնտեսական դաշտում:
Մոտ երկու շաբաթ պետությունը կաթվածահար վիճակում պահող զինված խումը, որը ի վերջո հանձնվեց, զգալի վնաս հասցրեց ՀՀ տնտեսությանը: Խոսենք այդ մասին փաստերով և ցուցանիշներով:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն հուլիս ամսվա տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշին զիջում է 4,7 տոկոսով:
Որոշ մարդկանց մոտ կարող է կարծիք ձևավորվել, որ դա կապ չունի զինված խմբի հետ, և ուղակի տնտեսական բացթողում է: Այդ իսկ պատճառով ներկայացնեմ նախորդ ամիսների համեմատականները:
Հունվար-մարտին 2015-ի հունվար-մարտի համեմատ արձանագրվել էր տնտեսական ակտիվության 5,5 տոկոսանոց աճ , հունվար-ապրիլին ՝ 6 տոկոս, հունվար-մայիսին ակտիվության դրական տարբերությունը 5,5 տոկոս էր:
Դրական էր նաև հունվար-հունիս ամիսների տնտեսական ակտիվությունը, որը գերազանցում էր նախորդ տարվա արձանագրված ցուցանիշին 4,8 տոկոսով:
Ծառայությունների ոլորտում հուլիսին հունիսի համեմատ արձանագրվեց 4 տոկոս անկում: Որպեսզի չթվա,որ սա բացասական միտման շարունակություն է, նշեմ, որ հունիսին մայիսի համեմատ արձանագրվել էր 9 տոկոսանոց աճ: Գլոբալ առումով դա սպասելի էր, քանի որ այս ոլորտը ուղիղ կապ ունի տուրիզմի հետ, իսկ ստեղծված իրավիճակում կարելի էր ակնկալել ոչ միայն զբոսաշրջիկների հոսքի նվազում, այլ նաև իրենց հանգիստը վայելողների վաղաժամ հեռացում:
Առհասարակ հուլիս ամիսը կարելի է համարել շինանարարության ամենաեռուն շրջաններից մեկը, որ սակայն զինված խմբավորման թեթև ձեռքով արձանագրեց 3,5 տոկոսի անկում: Դա հիմնականում պայմանավորված էր մի շարք ծրագրերի հետաձգումով, քանի որ ներդրողները սպասում էին գնդի շուրջ կատարվող իրադարձությունների հանգուցալուծմանը:
Այս ամենը լուրջ խորհելու տեղիք է տալիս: Քաղաքական գործընթացները պետք է կազմակերպվեն այնպես,որ չունենան բացասական ազդեցություն տնտեսության վրա:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58