Արտաքին կապերի եվրոպական ծառայությունը ԵՄ-ից Բրիտանիայի պաշտոնական ելքից քիչ անց հայտարարություն է տարածել, որում այն «երրորդ երկիրն» է կոչել և հայտարարել է, որ ԵՄ-ի դիվանագիտական առաքելությունը Լոնդոնում իրականացնելու է «ԵՄ պատվիրակությունը»` դեսպան, պորտուգալացի դիվանագետ Ժուան Վալե դե Ալմեյդուի գլխավորությամբ, գրում է DW-ն: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շաբաթ օրը` փետրվարի 1-ին: Նրա խոսքով` դիվանագիտական առաքելությունը աշխատանքի է անցել այսօրվանից: Այն զբաղեցրել է Լոնդոնում գտնվող Եվրահանձնաժողովի նախկին ներկայացուցչության տարածքը: Ի լրումն ստանդարտ դիվանագիտական գործառույթների` ԵՄ պատվիրակությունն «առանցքային դեր» կխաղա Բրյուսելի և Լոնդոնի միջև Brexit-ի մասին համաձայնագրի կատարման վերահսկման գործում: Բացի այդ, այն զբաղվելու է Միացյալ Թագավորությում ԵՄ երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ: «Մենք նոր հավակնոտ գործընկերություն ենք ցանկանում կառուցել առևտրի և տնտեսական համագործակցության, իրավապահ մարմինների և քրեական դատավարության, արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության ոլորտներում»,- եզրափակել է Բորելը: Փետրվարի 1-ին Մեծ Բրիտանիան պաշտոնապես դադարեց անդամակցել Եվրամիությանը, որի գործառույթները կատարում էր 47 տարի շարունակ: Վարչապետ Բորիս Զոնսոնը ուղերձով դիմել էր ժողովրդին: Լոնդոնի Վեսթմինսթերյան պալատի մոտ գտնվող հրապարակում մինչև «իքս ժամը» հետհաշվարկին հետևում էր առնվազն 5000 մարդ:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15