Մեծ Բրիտանիան 47 տարվա անդամակցությունից և հանրաքվեին քվեարկությունից երեք տարի անց հունվարի 31-ին պաշտոնապես դուրս եկավ Եվրամիությունից, հայտնում է BBC News-ը: Այս պատմական պահը, որը տեղի է ունեցել տեղական ժամանակով 23:00-ին, նշանավորվել է տոնակատարություններով և Brexit-ի հակառակորդների մասնակցությամբ բողոքի ցույցերով: Շոտլանդիայում, որը դեմ էր քվեարկել ԵՄ-ի կազմից դուրս գալուն, տեղի է ունեցել մոմավառության արարողություն, Հյուսիսային Իռլանդիայի Արմա կոմսությունում բողոքի ցույցեր են անցկացվել ԵՄ-ից դուրս գալու դեմ, իսկ Brexit-ի կողմնակիցներն այս իրադարձությունը նշել են Լոնդոնի Պառլամենտի հրապարակում: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Զոնսոնը պատմական այս իրադարձության կապակցությամբ իր ելույթի ընթացքում խոստացավ միավորել երկիրը և «առաջ շարժվել»: «Շատերի համար սա հույսի ցնցող պահ է, մի պահ, որը նրանք նախկինում անհնար էին համարում: Եվ, իհարկե, կան շատերը, ովքեր անհանգստություն և կորուստ են զգում: Եվ, իհարկե, շատերը կան, ովքեր զգում են անհանգստություն և կորուստ: Եվ, իհարկե, կա նաև երրորդ խումբը, հավանաբար` ամենամեծը, որը սկսել է մտածել, որ այս ամբողջ քաղաքական վեճը երբեք չի ավարտվի»,- մասնավորապես, հայտարարել է Բորիս Զոնսոնը: ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու մասին հայտարարության օրը խնջույքներ են անցկացվել ամբողջ թագավորության փաբերում և ակումբներում: Հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Պառլամենտի հրապարակում` Brexit-ը նշելու համար. նրանք հայրենասիրական երգեր էին երգում և հանդես գալիս ոգևորիչ ուղերձներով: Հրապարակում հավաքվածների թվում էր նաև Brexit կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջը:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15