Ուրբաթ օրը ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ դեմ է քվեարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամաբ իմպիչմենտի շրջանակներում վկաների հարցաքննմանը, հայտնում է Reuters-ը: Մի շարք կարևոր վկաների կողմից ցուցմունքների արգելափակմանը կողմ է քվեարկել Սենատի 51 անդամ, 49 անդամ` դեմ: Հանրապետական կուսակցության կողմից վերահսկվող Սենատի այս որոշման արդյունքում, մասնավորապես, իմպիչմենտի ընթացակարգի շրջանակներում ցուցմունքներ չի կարող տալ Թրամփի` ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Զոն Բոլթոն, ինչի մասին պնդում էր Ներկայացուցիչների պալատը, որի մեծ մասը ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն են: Ավելի վաղ, Զոն Բոլթոնը պաշտոնապես հայտնել էր ԱՄՆ նախագահի նկատմամբ իմպիչմենտի շրջանակներում Սենատում ցուցմունքներ տալու իր պատրաստակամության մասին: Հիշեցնենք, որ դատավարության մեկնարկի համար պատճառ էին հանդիսացել Թրամփի կողմից հուլիսյան հեռախոսազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա ճնշում գործադրելու մասին ենթադրությունները, որի նպատակն էր համոզել Կիևեին օգնել ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարին 2020 թվականին երկրորդ ժամկետում ընտրվելու գործում: Ըստ ԱՄՆ առաջնորդի քաղաքական հակառակորդների` հանրապետական Թրամփը փորձել է համոզել Զելենսկուն սկսել Հանթեր Բայդենի (ԱՄՆ նախկին փոխնախագահի որդու)` Ուկրաինայում ծավալած գործունեության հետաքննությունը` Կիևին ֆինանսական և ռազմական օգնություն տրամադրելու դիմաց: Թրամփի դեմ մեղադրական եզրակացության երկու հոդվածները դեմոկրատների կողմից հաստատվել էին դեկտեմբերի 18-ին:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15