ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է տասներկու տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու փորձի և էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ տասնութ տարին լրացած անձի կողմից տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 26-ամյա երիտասարդին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Չարենցավան քաղաքի բնակիչ, 1994 թվականին ծնված երիտասարդը «facebook» սոցիալական ցանցում իր անվամբ գրանցել է անհատական էջ և նպատակով ունենալով վիրտուալ կերպով բավարարել սեփական սեռական պահանջմունքները՝ այլ օգտատերերի հետ իրականացրել անառակաբարո բնույթի շփումներ:
Այդ նպատակով նույն սոցիալական ցանցում գործող իր՝ վերը նշված անհատական էջի միջոցով տարբեր տարիքի անծանոթ չափահաս կանանց հետ սկսել է վարել նամակագրություններ, որոնց ընթացքում վերջիններիս է ուղարկել տղամարդու մերկ լուսանկարներ, ինչպես նաև՝ վարել անառակաբարո զրույցներ:
Բացի այդ, քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 2019 թվականի գարնանը երիտասարդն իր անհատական էջով «facebook» սոցիալական ցանցում նամակագրություն է վարել նաև անչափահաս, 2006 թվականի հուլիսի 5-ին ծնված աղջնակի հետ, որի ընթացքում տեղեկանալով, որ շփվում է 12-ամյա անչափահասի հետ, շարունակել է շփումը և անառակաբարո գործողություններ կատարելու դիտավորությամբ, սեփական սեռական պահանջմունքները բավարարելու, աղջնակի մոտ անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնելու նպատակով նրա հետ վարել է սեռական կյանքին վերաբերող, ցենզուրայից դուրս նամակագրություն և ուղարկել տղամարդու ու կնոջ մերկ լուսանկարներ:
Իրականացված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ այլ անչափահասի նկատմամբ կատարված անառակաբարո գործողությունների փորձի վերաբերյալ ևս:
Այսպես՝ 26-ամյա երիտասարդը, 2019 թվականի հունիսին նույն սոցիալական ցանցում գտնելով հերթական զոհին և կարծելով, որ նամակագրություն է վարում 9-ամյա՝ 2009 թվականի սեպտեմբերին ծնված երեխայի հետ, ցանկանալով հերթական անգամ էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ բավարարել սեփական սեռական պահանջմունքները, գրգռել երեխայի սեռական բնազդը և նրա մոտ առաջացնել սեռական հետաքրքրություն, վերջինիս անհատական էջին ուղարկել է մերկ լուսանկար: Սակայն, հետագայում շարունակելով նամակագրությունը` տեղեկացել է, որ երեխայի անհատական էջից իր հետ նամակագրություն է վարում նրա ծնողը, ինչպիսի պայմաններում, իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 34-142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը` մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15