Մայրաքաղաքում անվտանգ երթևեկության ապահովումը քաղաքային իշխանության առաջնահերթություններից է: Խնդրին համակարգային լուծում տալու նպատակով 2019թ. Երևանի քաղաքապետարանը մի շարք ծրագրեր իրականացրեց: Դրանցից մեկը հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցներով անցումները կահավորելն էր: «Հաշվի առնելով վերջին շրջանում տրանսպորտային պատահարները, ընդհանրապես մեքենաքանակի աճը, քաղաքապետը հանձնարարեց անցած տարի գույքագրել, ուսումնասիրել հնարավոր ամենաթեժ կետերը խնդրահարույց, որտեղ մահվան ելքերով վրաերթեր են տեղի ունեցել, և միջոցառումներ ձեռնարկել: Այս դեպքում նախաձեռնվեց հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտների տեղակայում», - նշում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժ/պ Էդգար Գալստյանը: Ծրագրի շրջանակում նախորդ տարի մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում նման լուսացույցներով կահավորվեց 7 հետիոտնային անցում: Երևանում, ՏԻ մասին օրենքի համաձայն, ճանապարհային երթևեկության կարգավորումը, մասնավորապես լուսացույցների տեղադրումը, գծանշումները և այլն, քաղաքապետի պատվիրակված լիազորությունն է, սակայն 2009-ից կառավարության որոշմամբ այդ գործառույթները պատվիրակվել են Ճանապարհային ոստիկանության ծառայությանը: Համապատասխանաբար, բյուջեն ևս հատկացվում է ՃՈ-ին: «Սա նշանակում է, որ այս գործառույթն իրականացնելու պատասխանատուն ՃՈ-ն է: Հաշվի առնելով, որ մենք խոսում ենք մեր համայնքի բնակիչների անվտանգության, կյանքի և առողջության պահպանման անհրաժեշտության մասին, համայնքը փոխօգնության շրջանակներում կամավոր որոշակի բյուջե է հատկացնում և ՃՈ-ի հետ համագործակցությամբ ինքը ևս նախաձեռնում է հետիոտնի համար վտանգավոր վայրերում կանչի ռեժիմով լուսացույցների տեղադրում»,- նշում է Երևանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գայանե Մելքոմ Մելքոմյանը: Ծրագրի ծավալները 2020-ին զգալիորեն աճել են: Ընթացիկ տարում հետիոտների միջամտությամբ լուսացույցի ազդանշաններով կկարգավորվի 37 հետիոտնային անցում: «Հետիոտնի կանչի ռեժիմով համալրված լուսացուցային այդ անցումներն իրենց արդյունավետությունն ունեն: Բնականաբար անհնար կլինի յուրաքանչյուր 100մ-ը մեկ տեղադրել, և կարծում եմ, որ պետք է կոչ անենք հետիոտնին, որպեսզի իրենք էլ հետիոտնի համար թույլատրելի այդ հատվածով անցնեն», - նկատում է «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը: Հաջորդ քայլով համայնքը հստակ մոտեցում է ցուցաբերում նաև անցումների մոտ երթևեկության կազմակերպման փոփոխության հարցում: Երևանում չպետք է լինեն հետիոտնային այնպիսի անցումներ, որտեղ թույլատրելի արագությունը 60 կմ ժամ և ավելի է ու կարգավորված չէ: «Քաղաքապետը հանձնարարեց ուսումնասիրել և գույքագրել երեք և ավել գոտի ունեցող ճանապարհներում հետիոտնային անցումները: Դրանց դիմաց արդեն իսկ նախաձեռնվել է սահմանված արագությունների նվազեցում` ոստիկանության հետ համատեղ: Նախկինում 70 կմ ժամ արագություն էր, որի արդյունքում թույլատրվում էր վարորդներին երթևեկել մինչև 80 կմ ժամ արագությամբ»,- նշում է Էդգար Գալստյանը: Մեկ շաբաթ առաջ համացանցում ակտիվ քննարկվում էր Շիրակի փողոցում տեղի ունեցած ողբերգական վթարը, որին զոհ դարձավ 10-ամյա դպրոցականը: Ցավոք, դա եզակի դեպք չէր. ճանապարհային մահերի թվով Հայաստանը Եվրոպայում տխուր առաջատարներից մեկն է: Անկախ նրանից՝ ով է կոնկրետ դեպքի մեղավորը՝ անկարգ վարորդը, անուշադիր հետիոտնը, ճանապարհի կահավորանքի պատասխանատուները, թե դժբախտ պատահականությունը, մի բան հստակ է՝ այսպես երկար շարունակվել չի կարող: «Բացի այն, որ մենք գույքագրում ենք Երևանի վտանգավոր կետերը, առանձին ևս մեկ անգամ նաև գույքագրեք բոլոր այն դպրոցները, մանկապարտեզները, ուսումնական այլ հաստատություններն ու մշակութային օջախները, որտեղ այցելում են երեխաները, և առանձին ցուցակ կազմեք, որպեսզի ըստ առաջնահերթության այդ մասն էլ փակենք: Մեր քաղաքացիների անվտանգությունը, առավել ևս երեխաների անվտանգությունը, մեր համար մեկ խնդիրն է այսօր: Դրանից առավել մենք այստեղ խնդիր չունենք լուծելու»,- ընդգծում է քաղաքապետ Հայկ Մարությանը: Հետիոտնային կանչի ռեժիմով կարգավորվող անցումների կողքին երևանյան փողոցներում քաղաքացիները կհանդիպեն նաև հատուկ մանեկեններով կահավորված անցուղիների: Գաղափարը Բյուզանդ Բաղդասարյանինն է: Նրա առաջարկը կյանքի կկոչվի Երևանի քաղաքապետի նախաձեռնած «Ակտիվ քաղաքացի» հարթակի շնորհիվ: «Գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ Փարիզում էի: Ես մեքենայով գնում էի, և այնպիսի տպավորություն էր, որ կարծես երեխան վազելու է փողոց: Եվ այս «Ակտիվ քաղաքացի» նախաձեռնության առաջարկը, երբ եղավ քաղաքապետարանից, այդ միտքը փորձեցի օգտագործել և առաջարկեցի: Ուրախ եմ, որ ծրագիրն անցավ, կյանքի կկոչվի: Կարծում եմ, որ շուտով մեր փողոցներում արդեն դպրոցների հարևանությամբ կլինեն այդ մանեկենները»,- ասում է Բյուզանդ Բաղդասարյանը: Ճանապարհաշինություն, հետիոտնային անցումների կառուցում, գրագետ կահավորում, հասարակական տրանսպորտի նոր ցանց. սրանք դեպի անվտանգ երթևեկություն տանող ճանապարհի անհրաժեշտ քայլերն են: Սակայն նա՛խ և առաջ պետք է, որ հետիոտն ու վարորդը պարզապես հարգեն մեկը մյուսին:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15