Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանը թուրքական «Hürriyet» իշխանամետ պարբերականին տված հարցազրույցում անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանությանը: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, թերթի լրագրողը Մաշալյանից հետաքրքրվել է, թե արդյոք ապրիլի 24-ին տեղի ունեցող միջոցառումները կարող են ցավերը կիսելու համար ճիշտ հող նախապատրաստել: Մաշալյանը նշել է, որ Թուրքիայում ապրիլի 24-ը երկար ժամանակ տաբու է համարվել և ընկալվել է որպես թշնամական վերաբերմունք, որը կոտրվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, երբ 2015-ին այն ժամանակ վարչապետ Էրդողանը «ցավակցական հեռագիր» հղեց: «Մենք առաջին անգամ եկեղեցիներում մեր հանգուցյալներին հիշատակեցինք, աղոթեցինք նրանց համար: Իհարկե, սա շատ դրական զարգացում էր: Մենք ստիպված չենք ամեն դեպքին քաղաքականության աչքերով նայելու: Ամեն ինչ նաև մարդկային կողմ ունի: Կորցնելուց հետո մարդուն չես կարող հետ բերել, սակայն ցանկանում ես գոնե սուգը պահել: Մարդիկ միմյանց տառապանքները պետք է հարգեն, քանի որ ցավը միայն կիսելով է նվազում, ուրախությունն էլ՝ կիսելով ավելանում»,- ասել է պատրիարքը: Լրագրողը այն հարցին, թե Հայոց պատրիարքը ինչ ակնկալիքներ ունի, Մաշալյանը պատասխանել է. «Մեր ակնկալիքն այն է, որ մարդիկ հասկանան հայ ժողովրդի կորուստները և տառապանքը: Մենք այդ մասին գիտենք, քանի որ ապրել ենք այդ ամենը, սակայն այս երկրում այդ ամենի մասին շատ բան չգիտեն»: Մաշալյանը կարևորել է ցեղասպանության իրական պատճառների բացահայտումը՝ նշելով որ դա ապագան ապահովագրելու նշանակություն կունենա: «Շատ մեծ դաս է Սիրիայում կատարվածը, երբ բարեկամաբար ապրող ժողովուրդները հանկարծակի սկսեցին իրար խեղդել: Այդպիսի մի բան էլ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ամբողջ աշխարհի ժողովուրդներն ապրեցին: Ազգայնականության հիմքը դրվեց, բոլորը ցանկացան իրենց ազգային պետությունը ստեղծել: Եթե ազգային պետություն եք ստեղծելու, որտեղ արդեն իսկ բոլորը միասին են ապրել, ապա ի՞նչ պետք է անեք մնացած ազգերի հետ»,- ասել է Մաշալյանը:
11:21
11:16
10:43
10:25
10:09
09:55
09:42
09:34
09:18
09:02
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55