Փետրվարի 8-ին կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը՝ նվիրված մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյա հոբելյանին։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից։ Ալեքսանդր Հարությունյանը 20-րդ դարի հայ կոմպոզիտորական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից է։ Նրա բազմաժանր ստեղծագործությունները՝ կոնցերտներ‚ օպերա‚ սիմֆոնիկ պոեմներ‚ սյուիտներ և այլն‚ բազմիցս հնչել են թե՜ Հայաստանում‚ թե՜ նրա սահմաններից դուրս։ Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտը համարվում է փողային այս գործիքի համար երբևէ գրված լավագույն կոնցերտներից մեկը։ Այն ներառված է աշխարհի լավագույն շեփորահարների երկացանկում։ Այս կոնցերտը «Նյու Յորք թայմսը» անվանել է հնչեղ ստեղծագործություն։ Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակներում անցկացվելիք երեք սիմֆոնիկ և մեկ կամերային համերգների ընթացքում կհնչեն ինչպես Ալեքսանդր Հարությունյանի‚ այնպես էլ ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Փետրվարի 8-ին՝ փառատոնի բացման երեկոյին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ կկատարեն Ալեքսանդր Հարությունյանի վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունները։ Հետագա համերգների ընթացքում կհնչեն Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի‚ Ջութակի և լարային նվագախմբի համար գրված կոնցերտները։ Ջութակի կոնցերտը կներկայացնի հայտնի ջութակահար Ռոման Սիմովիչը, իսկ Շեփորի կոնցերտը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի շեփորահար, միջազգային մրցույթի դափնեկիր Հայկ Գուրգենյանը։ Փառատոնը կեզրափակվի փետրվարի 25-ին։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի հիմնական առաքելությունը հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները հանրահռչակելն է: Անցած տարիներին փառատոնի շրջանակներում նաև ծավալուն երաժշտագիտական աշխատանք է կատարվել. թվայնացվել են մի քանի տասնյակ սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ, ձայնագրվել են հարյուրավոր ստեղծագործություններ, առաջին անգամ կատարվել հայ կոմպոզիտորների 150-ից ավելի գործեր: Այս տարվա փառատոնի ընթացքում թվայնացվելու են Ալեքսանդր Հարությունյանի, ինչպես նաև այլ հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ ստեղծագործություններ՝ հնարավորություն ընձեռելով հնչեցնել դրանք ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56