Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ պաշտպանական կողմի իրավունքների իրացումն անսահամանփակ չէ, դրանք ու դրանց իրացման մեխանիզմները նախատեսված են օրենքով։
Պետրոսյանն այսօր էլ հայտարարեց, որ պաշտպանական կողմին տրամադրվել է գործից առանձնացված մասը, ինչպես նախատեսված է օրենսգրքով, և ինչպես քննիչն է ասել, մեղադրանքի հիմքում ընկած ապացույցները տրամադրվել են պաշտպաններին։ Նա պնդեց՝ նախաքննության ընթացքում գտնվող գործի նյութերը գաղտնի են ու ենթակա չեն հրապարակման։
Լրագրողները նկատեցին, թե նախաքննության ընթացքում պատշաճ գաղտնիություն ապահովո՞ւմ է, քանի որ մամուլում գործով անցնող մարդկանց ցուցմունքներ են հրապարակվել։
«Մամուլում ցուցմունքներ հրապարակելու կապակցությամբ կա հարուցված քրեական գործ՝ նախաքննության գաղտնիքները հրապարակելու փաստով։ Ես այս գործի վերաբերյալ տեղեկություններ տրամադրել չեմ կարող։ Ինչ վերաբերում է դրանք մամուլում հայտնվելու հանգամանքներին, ապա դրանք քննության առարկա են»,-ասաց դատախազը։
Ինչ վերաբերում է հարցին, եթե կա գաղտնիության վերաբերյալ օրենքի պահանջ, ինչո՞ւ առաջին ատյանի դատարանը բավարարեց պաշտպանների դիմումը, դատախազ Պետրոսյանը պատասխանեց.
«Վերաքննիչ բերված մեր բողոքի էությունն այն է, որ մինչդատական վարույթի դատական վերահսկողությունը սահմաններից, ըստ մեզ, դատարանը դուրս է եկել։ Եվ նման հարցեր, որոնք վերաբերում են գործի քննությանը այլ փուլերում, ենթակա չեն նրա լուծմանը»։
Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանը շարունակեց դատախազության կողմից բերված` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին «Մարտի 1»-ի մայր գործի ամբողջական նյութերի տրամադրման դեմ բողոքի քննությունը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նախաքննության ընթացքում միջնորդություն էր ներկայացրել, պահանջելով տրամադրել Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը։ Սակայն քննիչը մերժել է: Փաստաբանը բողոք էր ներկայացրել դատարան, և 2019 թ․ նոյեմբերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել էր բողոքը՝ պարտավորեցնելով ՀՔԾ-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը։
Դատախազությունը բողոքարկել է դատարանի նշված որոշումը։
Դատարանն այսօր ավարտեց բողոքի քննությունը և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու։ Այն կհրապարակվի փետրվարի 6-ին, ժամը 10:30-ին։
16:09
15:59
15:57
15:09
14:24
14:04
12:16
11:48
11:37
11:22
11:09
10:47
10:33
10:13
00:00
21:32
20:20
12:06
11:33
11:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03