NEWS.am-ի տեղեկություններով՝ ՀՔԾ-ում ORSIS ընկերության ներկայացուցչի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցված նոր քրեական գործով մեղադրյալ կամ կասկածյալ դեռեւս չկա։ Նշենք, որ ՀՔԾ-ում քննվող երկու քրեական գործերը միավորվել են մեկ վարույթում եւ կատարվում է նախաքննություն։ Նշենք, որ Factor.am-ը քիչ առաջ գրել էր, թե ORSIS-ի քերական գործով անցնում է ՊՆ փոխնախարար Մակար Ղամբարյանը։ Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ Հայաստանում նոր քրեական գործ է հարուցվել պաշտպանության նախարարության աշխատակցի կողմից հանրապետությունում ռուսական ORSIS զենքի ընկերության շահերը ներկայացնող փաստաբանի աշխատանքին խոչընդոտելու փաստով։ 2019 թվականին ORSIS-ը («Պրոմտեխնոլոգիա») «սեւ ցուցակում» է ներառել Հայաստանի ուժային կառույցներին զենք մատակարարողներին ՀՀ ՊՆ-ի կողմից մի քանի միլիոն դոլարի չափով ռազմատեխնիկայի մատակարարումների տենդերի տապալումից անմիջապես հետո, որին մասնակցել է այդ ընկերությունը: Ավելի ուշ Ռուսաստանի «Մինպրոմտորգը» ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանին խնդրել է լուծել տվյալ իրավիճակը՝ ORSIS-ի վերաբերյալ որոշումը գնահատելով որպես «չմոտիվացված»: Տենդերի տապալման փաստով քրեական առաջին գործն է հարուցվել «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք» հոդվածով: Ավելի ուշ Հայաստանում ORSIS-ի շահերը ներկայացնող փաստաբանը հայտնել է, որ ընկերությանը բացառել են «սեւ ցուցակից»: Աղբյուրի հաղորդմամբ՝ նոր քրեական գործը հարուցել է Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թանկարժեք նվերը յուրացնելու եւ նույն նախարարության պաշտոնական անձի կողմից երկրում ընկերության շահերը ներկայացնող փաստաբանի գործունեությանը խոչընդոտելու փաստով: Գործակալության զրուցակցի խոսքով՝ նոր քրեական գործի հարուցման համար հիմք են դարձել ՀՔԾ նյութերը, որոնց համաձայն՝ այն բանից հետո, երբ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունը առաջին քրեական գործն է հարուցել՝ կապված տենդերի տապալման հետ, ՀՀ ՊՆ ղեկավարի տեղակալներից մեկի օգնականը փորձել է ORSIS-ի փաստաբանին համոզել հրաժարվել բողոքներից: Բացի այդ, 2019 թվականի սկզբին ORSIS-ի հայաստանյան դուստր ընկերությունը` ORSIS Arms-ը, ի նշան համագործակցության ամրապնդման ՀՀ ՊՆ-ին զենք էր նվիրել, որը, սակայն, չէր փոխանցվել կառույցին, այլ գրանցվել էր ՊՆ փոխնախարարի անունով:
11:21
11:16
10:43
10:25
10:09
09:55
09:42
09:34
09:18
09:02
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55