Այս թարմացնող, սառը ֆրեշներն այնքան լավն են, որ դիմակայել անհնար է: Փորձեք:
1. Մրգային ֆրեշ
Բաղադրությունը' ¼ նեխուրի արմատ, 2 սմ կոճապղպեղի արմատ /իմբիր/, ½ կիտրոն, 1 միջին չափի գազար, 1 միջին չափի ճակնդեղ: Պատրաստման եղանակը. լվանալ, մաքրել և հյութքամիչով անցկացնել բոլոր բաղադրիչները: Հյութը լցնել բաժակների մեջ և ավելացնել սառույց:
2. Ֆրեշ «արևային»
Բաղադրությունը' 1 թուրինջ, 4 միջին չափի գազար, 1 սմ կոճապղպեղի արմատ /իմբիր/: Պատրաստման եղանակը. մաքրել գրեյպֆրուտն ու գազարները: Գազարները նաև կտրատել: Կոճապղպեղը անցկացնել մանր քերիչով: Հյութքամիչով քամել թուրինջի ու գազարների հյութը, ավելացնել քերած կոճապղպեղն ու մատուցել:
3. Դարչնի նեկտար
Բաղադրությունը' 4 բաժակ սպանախ, 1 գլուխ աղցանի տերևներ, 1 վարունգ, 1 ճյուղ նեխուր, 1 խնձոր, 2 սմ կոճապղպեղի արմատ /իմբիր/, ½ թեյի գդալ աղացած դարչին: Պատրաստման եղանակը. ոչ մեծ արագությամբ քամել սպանախի, աղցանի տերևների ու վարունգի հյութը, ապա ավելացնել արագությունն ու հյութ քամել խնձորից, կոճապղպեղից ու նեխուրից: Ավելացնել օշարակը, լցնել բաժակներն ու երեսին դարչին ցանել:
4. Խնձորով ու կիտրոնով ֆրեշ
Բաղադրությունը' 5 խնձոր, 1 կիտրոն, 2 թեյի գդալ աղացած կոճապղպեղ: Պատրաստման եղանակը. առանձին քամել խնձորի ու կիտրոնի հյութը, ապա խառնել իրար և ավելացնել աղացած կոճապղպեղը: Մատուցելուց առաջ ֆրեշի մեջ մի քանի կտոր սառույց գցել:
5. Կանաչ, ամառային ֆրեշ
Բաղադրությունը' 1 գլուխ սպանախ, 2 գազար, 1 կամ ½ խնձոր, 1 ճաշի գդալ կիտրոնահյութ, շաքար ու ջուր' ըստ ճաշակի: Պատրաստման եղանակը. կիտրոնահյութը լցնել սառույցով բաժակների մեջ: Հյութքամիչով անցկացնել սպանախը, խնձորի կեսը և գազարը: Ստացված հյութը նոսրացնել ջրով: Եթե ֆրեշի քաղցրությունը սպասվածից թույլ լինի, ավելացնել նաև խնձորի մյուս կեսը կամ փոխարենը շաքար լցնել:
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44