ARM | RUS |

«Տնտեսավարողները երբեմն մաքսազերծման ժամանակ կատարում են ծախսերի ինվոյսային արժեքների խեղաթյուրում` դրանց նվազեցմամբ կամ բարձրացմամբ». ՊԵԿ պաշտոնյա

04.02.20 | 11:41

Հայաստան ներմուծում իրականացնող տնտեսավարողները մաքսազերծման փուլում երբեմն դիմում են հնարքների՝ թաքցնում ձեռքբերված ապրանքի իրական արժեքը, ներկայացնում ապրանքի սխալ նկարագիր՝ նվազ մաքսատուրք, հետագայում նաև պակաս հարկեր վճարելու նպատակով: Այս խախտումները, սակայն, բացահայտվում են հետբացթողումային փուլում, 2019-ի արդյունքներով բացահայտվել է 304 մլն դրամի խախտում: «Արմենպրես»-ն այս թեմայով զրուցել է Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության հետբացթողումային հսկողության վարչության պետ Արմեն Սաֆարյանի հետ:

«Տնտեսավարողները երբեմն մաքսազերծման ժամանակ կատարում են ծախսերի ինվոյսային արժեքների խեղաթյուրում` դրանց նվազեցմամբ կամ բարձրացմամբ: Մաքսազերծման փուլում ավելի ցածր ինվոյսային արժեք ներկայացնելով՝ նրանք նպատակ ունեն հետագայում իրացման փուլում ավելի ցածր իրացման արժեքներ ցույց տալ, հետևաբար ավելի քիչ հարկեր վճարել: Երբեմն էլ փորձում են ապրանքի արժեքից ավելի բարձր ինվոյսային արժեքներ ներկայացնել, որի նպատակը ծախսերն ուռճացնելու միջոցով ավելի քիչ շահութահարկ վճարելն է:

Այս իրավախախտումները, մոտեցումներն անընդհատ տրանսֆորմացիաների են ենթարկվում, երբ մենք փորձում ենք որևիցե ուղղության վրա վարչարարությունն ավելի խստացնել, փորձում են այլ մեթոդների դիմել»,-ասաց Սաֆարյանը:

ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության հետբացթողումային հսկողության վարչությունը 2019-ին իրականացրել է 515 գործարքի վերլուծություն, որի ընթացքում իրականացվել է 76 ստուգում: Դրանց արդյունքներով արձանագրվել է 304 մլն դրամի խախտում: 40-ից ավելի դեպքում հայտնաբերվել է սխալ ծածկագրով հայտարարագրում, հայտնաբերվել են նաև պակաս հայտարարգրված մաքսային արժեքների դեպքեր, ցածր ինվոյսային արժեքներ: 2018-ին իրականացված ստուգումների քանակը եղել է 40, 2017-ին` 26: Սաֆարյանը նկատեց՝ թե ստուգումների քանակի, թե արձանագրված գումարի մասով դինամիկա կա:

Սաֆարյանը պատմեց տնտեսավարողների հնարամտությունների մասին: Ցածր ինվոյսային արժեք ներկայացնելու համար նրանք երբեմն փորձում են ապրանքների դիմաց վճարումների մի մասը կատարել կանխիկ եղանակով, մի մասը` անկանխիկ, փոխանցումներով: Այսինքն՝ տնտեսավարողները նախքան ներմուծելը պայմանավորվածություն են ձեռք բերում: «Օրինակ, որևիցե ապրանքի դիմաց կատարվել է բանկային փոխանցում և որոշակի արժեքով ապրանքները ֆիքսվել են, և այնտեղից դուրս է գրվել հաշիվ-ապրանքագիր: Ներմուծման ժամանակ մաքսային մարմինները տեսնում են, որ հաշիվ-ապրանքագրում նշված գումարը և փոխանցումը համընկնում են: Սակայն դեպքեր են լինում, երբ գումարի որոշակի չափը վճարվում է կանխիկ եղանակով, փոխադարձ համաձայնությամբ այդ գումարները չեն ֆիքսվում, և հաշիվ-ապրանքագրերում ֆիքսվում են միայն բանկային փոխանցումների չափով արված գումարները: Հիմնականում նման խնդիրներ ավելի շատ հանդիպում են Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Իրանից և Թուրքիայից ներմուծվող ապրանքների մասով»,-ասաց Սաֆարյանը:

Սակայն մաքսային ծառայությունը տեղեկատվության փոխանակման միջպետական պայմանագրերի հիման վրա հարցումներ է ուղարկում այդ երկրների իր կոլեգաներին, այնտեղից ստանում պատասխաններ: Սաֆարյանն ասվածի համար վառ օրինակ հիշեց: Վերջերս ստուգման ժամանակ պարզվել է, որ կազմակերպությունը Եվրոպայից ներմուծել է բեռնատար ավտոմեքենա, որի արժեքը մաքսային ծառայության համար շատ կասկածելի է թվացել: Կազմակերպությունը, սակայն, ներմուծման ժամանակ ներկայացրել է բանկային փոխանցում, հաշիվ-ապրանքագիր, և առաջին հայացքից ամեն ինչ նորմալ է եղել:

«Մենք, քանի որ ունեինք կասկածներ, տվյալ երկիր հարցում ուղարկեցինք` գործարքի իսկությունը ճշտելու նպատակով: Եվ մեր կոլեգաների պատասխանի հիման վրա տեսանք, որ իրականում ինվոյսային արժեքը շատ ավելի բարձր է, քան ներկայացվածը, նույնիսկ մեզ տրամադրեցին կանխիկ վճարման կտրոնը: Կազմակերպության հետ կապված ստուգում իրականացվեց, խախտումն արձանագրվեց և տնտեսավարողը վճարեց»,- ասաց նա:

Բացի թաքցրած գումարից, հնարքի դիմած տնտեսավարողը վճարում է նաև տուգանքներ և տույժեր: Հնարամիտ տնտեսավարողները պակաս մաքսատուրք վճարելու նպատակով երբեմն դիմում են նաև այլ տարբերակի՝ սխալ հայտարարագրելով ապրանքի ծածկագիրը, որտեղ փորձ է արվում ապրանքների համար տալ սխալ նկարագիր: «Ծածկագրերը թվային նշաններ են, որոնցից օրինակ առաջին երկուսը նկարագրում է ինչ-որ խումբ, երրորդ, չորրորդ թվանշաններն ավելի կոնկրետացնում են ապրանքի տեսակը, և այդ ամբողջ թիվը կոնկրետ նկարագրում է ապրանքը: Ցանկացած նկարագրի համար կան սահմանված մաքսատուրքի չափեր: Մեկ թվանշանի շեղումը կարող է բերել մաքսատուրքի որոշակի տոկոսադրույքի փոփոխություն»,-ասաց Սաֆարյանն ու շեշտեց՝ իրենց վերլուծական կարողությունների ավելացումը, կատարելագործումն ուղղված է հենց նրան, որ կարողանան հենց սահմանին նույնականացնել ապրանքը և համեմատելով այն ծածկագրերը, որոնք ներկայացրել են տնտեսավարողները, փորձեն սահմանին չեզոքացնել:

Նա վստահեցրեց՝ ներկայում աբսուրդ սխալ դասակարգումներ, երբ օրինակ փորձեն մի ապրանքային ծածկագրի ներքո ներմուծել լիովին այլ ապրանք, վաղուց արդեն չկան: Եթե նախկինում հնարավորությունները թույլ չէին տալիս նման վերլուծություններ անել, նման աբսուրդ դեպքեր լինում էին, բայց հիմա գնալով ավելի կատարելագործվում են: Սակայն տնտեսավարողները շատ հնարամիտ են և երբեմն դիմում են տարբեր այլ հնարքների: Հետբացթողումային պրոցեսում մաքսային ծառայության հետբացթողումային հսկողության վարչությունը նախորդ տարում հայտնաբերել է մի շարք նման դեպքեր:

Կան ապրանքատեսակներ, որոնք կոնկրետ նպատակների համար ներմուծման դեպքում ազատվում են մաքսատուրքից կամ դրանց համար գործում են ավելի ցածր մաքսատուրքեր: Եղել է դեպք, երբ ֆիքսել է, որ ներմուծված հումքն օգտագործվել է ոչ թե նշված նպատակով, այլ ուրիշ նպատակի համար, իսկ եթե ներմուծված լիներ հենց այդ նպատակով, ապա ավելի բարձր մաքսատուրքեր պետք է վճարվեին:

«Միջազգային համաձայնագրի հիման վրա, եթե թուղթը ներմուծվում է գիրք տպագրելու նպատակով, ապա ազատվում է մաքսատուրքից, այլ ցանկացած դեպքում կիրառվում է 3,5,9,10 տոկոս դրույքաչափ: Եղել է, որ ներմուծման ժամանակ նպատակը նշվել է գրքի տպագրության համար, սակայն հետագայում արձանագրվել է, որ թուղթն օգտագործվել է այլ նպատակի համար»,- ասաց Սաֆարյանը:

Տեխնիկայի ներմուծման ժամանակ ըստ դրանց կենցաղային և պրոֆեսիոնալ նշանակության մաքսատուրքերը տարբեր են, պրոֆեսիոնալ տեխնիկայի համար նախատեսված մաքսատուրքերն ավելի ցածր են: Եվ եղել է, որ տնտեսավարողները փորձել են իրենց ներմուծած տեխնիկան ներկայացնել որպես պրոֆեսիոնալ: Սաֆարյանը բացահայտումներից նշեց նաև ԱՄՆ-ից և Ճապոնիայից ապրանքների ներմուծման ժամանակ հաշիվ-ապրանքագրերում ներկայացվող արժեքների խեղաթյուրման մասին: «Եթե ավտոմեքենաները ձեռք են բերվել աճուրդներից, ապա մենք հիմք ենք վերցնում այդ ինվոյսները, և մաքսազերծումն իրականացնում հենց այդ ինվոյսային արժեքներով: Սակայն հայտնաբերել ենք դեպքեր, երբ տնտեսավարողները կամ ֆիզիկական անձինք աճուրդներից ձեռք բերված մեքենաների համար ներկայացել են խեղաթյուրված ինվոյսային արժեքներ: Այսինքն` համակարգչից սքրինշոթ են անում աճուրդից ձեռք բերված փաստաթուղթը, որտեղ արժեքն է նշվում, և արժեքի մասը փոխում և փորձում են դրանով մաքսազերծել»,-ասաց նա:

Տնտեսավարողներին դասակարգվում են ըստ ռիսկայնության, և ստուգումներն իրականացվում են ըստ դրանց: Ներմուծում իրականացնող կազմակերպություններին վերլուծության արդյունքում դասակարգում են երեք խմբերի` ցածր, միջին և բարձր ռիսկային խմբեր: 2019-ին իրականացվել է 9100 կազմակերպության համար ռիսկային մակարդակի դասակարգում: Եթե կազմակերպությունն իր գործունեության ընթացքում չի ունեցել իրավախախտումներ, մաքսային ռեժիմի խախտում, հայտնվում է ցած ռիսկային գոտում, իսկ այն կազմակերպությունները, որոնք այլ գործելաոճ են դրսևորել և ժամանակ առ ժամանակ հայտնվել են հետբացթողումային հսկողության վարչության տեսադաշտում, դասակարգվում են միջին կամ բարձր ռիսկային խմբերում: Բարձր ռիսկային գոտում հայտնված տնտեսավարողի ցանկացած գործարք, ներմուծում վերլուծության առարկա է:

«Եթե որևէ կազմակերպությունում խախտում է արձանագրվել, անընդհատ մոնիտորինգ ենք իրականացնում` տեսնելու` այդ խախտումներն առկա են, թե կազմակերպությունը փոխել է իր գործելաոճը: Վերլուծական կարողությունները թույլ են տալիս օնլայն ռեժիմով տեսնել տնտեսավարողի խախտումները»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու մաքսազերծման ընթացքում չեն կարողանում լիովին բացահայտել այդ խախտումները` Սաֆարյանը նշեց` համաշխարհային մաքային կազմակերպության որդեգրած քաղաքականության հիման վրա` առևտրի դյուրինացում և այլն, ապրանքների բացթողնման ժամկետի կրճատմանն ուղղված աշխատանքներ են տարվում:

Ամբողջ աշխարհում հնարավորինս արագ մաքսազերծում իրականացնելու ուղղությամբ աշխատանքներ են կատարվում: Ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների կոլեգիալ որոշմամբ որոշում է կայացվել շեշտադրումները նախաբացթողումային փուլից տեղափոխել հետբացթողումային փուլ:

Այսինքն՝ հնարավորինս արագ սպասարկել տնտեսավորողներին սահմանին, հետո հետբացթողումային փուլում, եթե կան խախտումներ, անդրադառնալ դրան: Կա ԵԱՏՄ երկրների հետբացթողումային հսկողության ստորաբաժանումների արդյունավետության միասնական ցուցիչ, որը հաշվարկում է օգտակարության գործակիցը: 2018-ին ՀՀ հետբացթողումային հսկողության վարչության ցուցիչը եղել է 29.15, 2019-ն ամփոփել են 62.56-ով: Մոտ 2.5 անգամ ցուցանիշը բարելավվել է:

Սաֆարյանը համոզված է, որ փոփոխությունները, որ հիմա անում են, աշխատանքները գնալով ավելի լավը կդարձնեն, ցուցիչը կբարելավեն:


Ուղիղ.Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել

Ուղիղ.Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել

11:21

Վահագն Խաչատուրյանը և «Կոկա-կոլայի» գործադիր տնօրենը քննարկել են գործընկերության խորացումը Հայաստանում

Վահագն Խաչատուրյանը և «Կոկա-կոլայի» գործադիր տնօրենը քննարկել են գործընկերության խորացումը...

11:16

Video. Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե արտոնյալների ինչ-որ նեղ շրջանակի ազատում ենք մաքսատուրքից․ Փաշինյան

Video. Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե արտոնյալների ինչ-որ նեղ շրջանակի ազատում ենք...

10:43

Որոշ տարածաշրջաններում բուք ու մերկասառույց է․ կան փակ ավտոճանապարհներ

Որոշ տարածաշրջաններում բուք ու մերկասառույց է․ կան փակ...

10:25

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 7 մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 7...

10:09

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

Բաքվում Ֆրանսիայի դեսպանատուն. ՀՀ–ն ու Ադրբեջանը ընդօրինակում են Գերմանիայի և Ֆրանսիայի՝ պատերազմից հետո քայլերը

Բաքվում Ֆրանսիայի դեսպանատուն. ՀՀ–ն ու Ադրբեջանը ընդօրինակում են Գերմանիայի և Ֆրանսիայի՝...

09:34

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու Երևանի պարեկները մեքենայում կեղծ օղի են հայտնաբերել

Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու Երևանի պարեկները մեքենայում կեղծ օղի են...

17:02

Կառավարությունում խոսել են, թե Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է միջազգային օդանավակայան դառնալ

Կառավարությունում խոսել են, թե Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է միջազգային օդանավակայան...

16:37

Կեղծ ու հիմնազուրկ պատճառաբանություններով Եպիսկոպոսաց ժողովը չպետք է խափանվի. Մայր Աթոռ

Կեղծ ու հիմնազուրկ պատճառաբանություններով Եպիսկոպոսաց ժողովը չպետք է խափանվի. Մայր...

16:19

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Տալլինում անցկացված «Remembering Paul Keres» արագ շախմատի մրցաշարում

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Տալլինում անցկացված «Remembering Paul Keres» արագ շախմատի...

16:09

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման առաջարկությանը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման...

15:49

ԱՄՆ նախագահի հրավերը՝ 1 մլրդ դոլարի նախապայմա՞նով․ ՔՊ-ականի կարծիքով՝ «տարբեր ղեկավարների տարբեր պայմաններով են հրավիրել»

ԱՄՆ նախագահի հրավերը՝ 1 մլրդ դոլարի նախապայմա՞նով․ ՔՊ-ականի կարծիքով՝ «տարբեր ղեկավարների տարբեր...

15:28

Առայժմ իրավական խոչընդոտներ կան, բայց եկեղեցիները պետք է պատկանեն միայն պետությանը․ Թագուհի Ղազարյան

Առայժմ իրավական խոչընդոտներ կան, բայց եկեղեցիները պետք է պատկանեն միայն պետությանը․ Թագուհի...

15:05

Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոցի տնօրենը խորին երախտագիտություն ու շնորհակալություն է հայտնում Գագիկ Ծառուկյանին

Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոցի տնօրենը խորին երախտագիտություն ու շնորհակալություն է հայտնում...

13:48

Կարո՞ղ է մի օր էլ Նիկոլ Փաշինյանը որոշի Հայաստանի ու Ադրբեջանի բանակները միացնել իրար. Հայկ Մամիջանյան

Կարո՞ղ է մի օր էլ Նիկոլ Փաշինյանը որոշի Հայաստանի ու Ադրբեջանի բանակները միացնել իրար. Հայկ...

13:29

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների...

13:12

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55