Tert.am-ը գրում է. Վենետիկի հանձնաժողովը հիասթափված է Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի՝ երեկ տարածած հայտարարությանը:
Բաբայանը հիշեցրեց նաև ԵԽԽՎ համազեկուցողների՝ օրերս տարածած հայտարարությունը, որին իր համաձայնությունն էր հայտնել նաև Բուքիքիոն. «Եվ՛ ԵԽԽՎ համազեկուցողների, և՛ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարություններում նորից խոսվում է իշխանությունների տարանջատման սկզբունքի կարևորության մասին»,-նշեց իրավապաշտպանը:
«ԵԽԽՎ համազեկուցողներն իրենց հայտարարության մեջ ասում են, որ ՍԴ շուրջ իրականացվող գործընթացներում մինչ այժմ ամեն ինչ իրականացվել է օրենքին համապատասխան՝ հղում անելով Վենետիկի հանձնաժողովին, իսկ վերջինիս նախագահը երեկ ասաց, որ իր առաջարկությունները հաշվի չեն առել: Մասնավորապես, իրենք առաջարկել են, որ ՍԴ դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու օրենքը պետք է ՍԴ գործունեությանը չխոչընդոտի, իսկ մենք գիտենք, որ օրենքն այնպես է նախատեսված, որ եթե ՍԴ դատավորների մեծամասնությունը գնա վաղ կենսաթոշակի, ապա խնդիր կլինի»,-ասաց Բաբայանը:
«Պետք է գիտակցել, որ քաղաքական իշխանությունների՝ ՍԴ-ի հանդեպ շարունակական ռեպրեսիաների դեպքում շուտով ստանալու ենք միջազգային գործընկերների, մասնավորապես՝ Եվրախորհրդի շատ ավելի կոշտ արձագանքը»,-հավելեց իրավապաշտպանը:
Նա նշեց նաև, որ երբ Վենետիկի հանձնաժողովի նախագահի կողմից անդրադարձ է կատարվում ՍԴ-ում արդեն քննվող գործերի ընթացքին չխոչընդոտելուն, պարզ է դառնում, ըստ Բուքիքիոյի՝ գործադիր իշխանության կողմից ՍԴ շուրջ ստեղծած ողջ իրարանցումը կապված է ՍԴ-ում կոնկրետ գործի կամ գործերի հետ:
Իրավապաշտպանն ընդգծեց՝ ինքն ամիսներ շարունակ ասել է, որ քաղաքական իշխանության այս գործելաոճը միջազգային հանրության շրջանում բերելու է մեր վարկանիշի անկմանը, բայց իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերը շարունակում են նույն գործողություններն իրականացնել՝ արժանանալով միջազգային հանրության կոշտ գնահատականներին:
Անդրադառնալով դիտարկմանը, թե օրենսդիր իշխանության որոշ ներկայացուցիչներ նշում են, թե հենց ՍԴ նախագահի և քաղաքական ընդդիմադիր գործիչների կողմից են ճնշումներ իրականացվում ՍԴ դատավորների վրա, որպեսզի վերջիններս չօգտվեն վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորությունից՝ Բաբայանն ասաց, թե այդ կարծիքներն ուղղակի շատ ծիծաղելի են:
«Եթե մենք ուղղակի ուսումնասիրենք ՍԴ նախագահի և դատավորների լիազորությունները, կտեսնենք, որ դրանք գրեթե չեն տարբերվում՝ մի քանի տեխնիկական բացառություններով, որոնք կապված են ՍԴ ընդհանուր բնականոն գործունեությունն ապահովելու հետ: ՍԴ նախագահն, օրինակ, չի կարող ՍԴ դատավորների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել, չի կարող նրանց սանիկներին կալանավորել, չի կարող հակասահմանադրական օրենքներ ընդունել»,-ասաց Բաբայանը:
11:21
11:16
10:43
10:25
10:09
09:55
09:42
09:34
09:18
09:02
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55