Հայաստանում հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) ձեռքբերման համար ներկայացվել է մոտ 11 հազար հայտ: Դրանց վաճառքը կսկսվի առաջիկա օրերին: Այս մասին փետրվարի 4-ին Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին 2019-ի 9 ամիսների պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ժամանակ հայտնեց Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Նա նշեց, որ հայտերի մեծ մասը ներկայացվել է այն ձեռնարկատերերի կողմից, ովքեր չունեն ՀԴՄ-ներ: «Այսինքն, որպես կանոն, դրանք նորաստեղծ ընկերություններ են: Մնացածի սարքերը հնացած են, և նրանք պարզապես ցանկանում են դրանք փոխարինել ավելի նորերով»,- պարզաբանեց Անանյանը: Պաշտոնյան նաև նշեց, որ կան ձեռնարկատերեր, որոնք այժմ աշխատում են առանց ՀԴՄ-ների, բայց հավաստիացրեց, որ ՊԵԿ-ը մոնիտորինգի միջոցով վերահսկում է այդ անձանց միջոցների հոսքը: Միևնույն ժամանակ, ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահը խոստովանեց, որ բավարարել ՀԴՄ-ների շուկայական կարիքները կհաջողվի բավարարել ոչ թե փետրվարին, ինչպես այդ մասին հայտարարվել էր ավելի վաղ, այլ միայն` մարտի կեսերին: «Ներկայումս Հայաստանում կա մոտ 67 հազար ՀԴՄ, որից 50 հազարը` նոր սերնդի ՀԴՄ-ներն են, 17 հազարը` ավելի վաղ սերնդի, և դրանք պետք է փոխարինվեն»,- եզրափակեց Դավիթ Անանյանը:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15