Բրիտանական իշխանությունները մտադիր են 2035 թվականին երկրի տարածքում արգելել բենզինային եւ դիզելային շարժիչներով նոր ավտոմեքենաների, ինչպես նաեւ հիբրիդային մեքենաների վաճառքը: Այս մասին նշված է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Ցուցադրելով արտանետումների կրճատման ուղղությամբ Մեծ Բրիտանիայի անհետաձգելի գործողությունները՝ կառավարությունը նախատեսում է ավելի վաղ՝ 2035 թվականին դադարեցնել բենզինային եւ դիզելային շարժիչներով նոր ավտոմեքենաների եւ միկրոավտոբուսների վաճառքը, ինչպես նաեւ առաջին անգամ [արգելվածների ցանկ ներառել] հիբրիդային ավտոմեքենաները»,- նշված է Դաունինգ սթրիթի հաղորդագրության մեջ: Բրիտանական իշխանություններն ավելի վաղ պատրաստվում էին այս արգելքը մտցնել 5 տարի ուշ՝ 2040 թվականին, իսկ հիբրիդային ավտոմեքենաների մասին խոսք չկար: Լոնդոնը մտադիր է համանման միջոցառումներով կյանքի կոչել աշխարհում էկոլոգիայի պաշտպանության ամենախիստ օրենքներից մեկը՝ 2050 թվականին ջերմոցային գազերի արտանետումները հասցնելով զրոյի: Համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը ազգային խորհրդարան է ներկայացվել դեռեւս անցյալ տարվա հունիսին: Ջոնսոնը երեքշաբթի Լոնդոնում պետք է հայտարարի իր կառավարության առաջնահերթությունների մասին ՄԱԿ կլիմայի փոփոխության վերաբերյալ շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովում (COP-26), որը նոյեմբերին անցկացվելու է Գլազգոյում: «COP-26 կազմակերպությունը Մեծ Բրիտանիայի եւ ամբողջ աշխարհի երկրների համար կարեւոր հնարավորություն է ակտիվացնելու համար կլիմայի փոփոխության դեմ պայքարը»,- հայտարարելու է Ջոնսոնը եւ մյուս պետություններին կոչ է անելու հետեւել թագավորության օրինակին՝ հարյուրամյակի կեսին զրոյացնելով ջերմոցային գազերի արտանետումները: «Չի կարող ավելի մեծ պատասխանատվություն լինել, քան մեր մոլորակի պաշտպանությունն է: 2020 թվականը պետք է լինի տարի, երբ մենք արմատապես կփոխենք գլոբալ տաքացման հետ կապված իրավիճակը, դա կլինի տարի, երբ մենք կընտրենք բոլորի համար ավելի մաքուր, ավելի կանաչ ապագա»,- նշված է գրասենյակի տարածած նրա ելույթում: Նախորդ համաշխարհային կլիմայական COP-25 համաժողովը տեղի էր ունեցել անցյալ տարվա դեկտեմբերին Մադրիդում եւ փաստացի ձախողմամբ էր ավարտվել, քանի որ դրա մասնակիցները չէին կարողացել համաձայնեցնել ամփոփիչ հայտարարության տեքստը: Փորձաքար էր դարձել կլիմայի հարցով Փարիզի համաձայնագրի 6-րդ հոդվածը, որը նախատեսում է ջերմոցային գազերի արտանետումների կարգավորման կոնկրետ մեխանիզմների ներդրում: Եվրամիությունն ու ՄԱԿ-ն արտահայտել էին համաժողովի արդյունքներից իրենց խոր հիասթափությունը՝ հույս հայտնելով, որ Գլազգոյի համաժողովում կհամաձայնեցվի արտանետումների կրճատման երկարաժամկետ ռազմավարությունը:
19:33
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03