Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Կեցյանին՝ կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ վարչապետի՝ ՉԺՀ նախագահին ուղղված ցավակցական հեռագրում ասված է.
«Չինաստանի համար դժվարին այս պահին հայ ժողովրդի և անձամբ իմ անունից թույլ տվեք խորին ցավակցություն ու զորակցություն հայտնել Ձեզ և բարեկամ չին ժողովրդին կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ, որն արդեն իսկ պատճառ է հանդիսացել հարյուրավոր մարդկային զոհերի:
Չինաստանն իր բազմադարյա պատմության ընթացքում դիմակայել է բազմաթիվ մարտահրավերների ու փորձությունների և միշտ պատվով հաղթա-հա¬րել դրանք: Վստահ ենք, որ այս անգամ նույնպես, Ձեր իմաստուն և հեռատես ղեկավարման ներքո, Չինաստանին կհաջողվի հաղթահարել այս աղետի ծանր հետևանքները և վերականգնել երկրի խաղաղ ու ապահով մթնոլորտը:
Մաղթում եմ Ձեզ անսասան համբերություն և հաստատակամություն, իսկ բարեկամ չին ժողովրդին՝ ոգու արիություն»:
Չինաստանի վարչապետին ուղղված ցավակցական հեռագրում նշված է.
«Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ և բարեկամ չին ժողովրդին կորոնավիրուսի տարածման հետևան¬քով մի քանի հարյուր մարդկանց մահվան կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր ղեկավարության ներքո Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումները թույլ կտան հաղթահարել այս աղետի ծանր հետևանքները և վերականգնել երկրի բնականոն ընթացքը:
Մաղթում եմ Ձեզ ուժ և վճռականություն, իսկ չին բարեկամ ժողովրդին՝ համբերություն ու ոգու տոկունություն»:
11:21
11:16
10:43
10:25
10:09
09:55
09:42
09:34
09:18
09:02
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55