Աշխարհում էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի առաջատար արտադրողներից մեկը` LG Electronics հարավկորեական ընկերությունը, այս տարի կորոնավիրուսի հետ կապված ռիսկերի պատճառով որոշել է չմասնակցել Mobile World Congress (MWC) միջազգային խոշոր ցուցահանդեսին, ասվում է ընկերության պաշտոնական կայքում: «Դիտարկելով մեր աշխատակիցների, գործընկերների և հաճախորդների անվտանգության հարցը` LG-ն որոշել է հրաժարվել այս ամսվա վերջին Բարսելոնայում կայանալիք MWC 2020-ին մասնակցությունից»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ: Դրա փոխարեն ընկերությունը մտադիր է մոտ ապագայում առանձին միջոցառումներ կազմակերպել նոր արտադրանքների ներկայացման համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկումը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է ճանաչել: Վերջին տվյալների համաձայն՝ մայրցամաքային Չինաստանում վարակվածների թիվը գերազանցել է 24,3 հազարը, մահացել է 490 մարդ, ևս մեկ մարդ մահացել է Հոնկոնգում: Ավելի քան 170 վարակման դեպք է գրանցվել Չինաստանի սահմաններից դուրս, որից 1-ը` մահվան ելքով: Աշխարհում բջջային արդյունաբերության ամենամեծ ցուցահանդեսը` Mobile World Congress-ը, 2006 թվականից ի վեր ամեն տարի անցկացվում է Բարսելոնայում: 2020 թվականին այն տեղի կունենա փետրվարի 24-27-ը: Նախատեսվում է, որ այս տարի ցուցահանդես կայցելի մոտ 109 հազար մարդ, մի քանի հազար ընկերություն` այդ թվում Ericsson, Facebook, Google, Huawei, Nokia, Qualcomm Technologies, Samsung, Sony, Microsoft և ZTE ընկերությունները կներկայացնեն իրենց արտադրանքը:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15