Որքան կարելի է անլրջացնել ողջ կարևոր գործընթացը, նախագծերը տանել բերելով, և որքան կարելի է լինել անորոշ և չիմանալ, թե ինչ ես ուզում անել: Այդ մասին այսօր՝ փետրվարի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով «Իմ քայլ»-ի՝ երկու աղմկահարույց օրենսդրական նախաձեռնությունների քննարկմանը նվիրված արտահերթ նիստի հետաձգման փաստին:
«Երեք անգամ քաղաքական մեծամասնությունը ԱԺ նիստ է հրավիրել երկու օրվա մեջ ու հետաձգել: Նախագիծ է բերլվել ու հանվել, բերվել ու հանվել, լրամշակվել , հետո հրավիրվել է այս նիստը, հիմա էլ եկել ենք նիստի, այս նիստից են հանել նախագիծը: Ասում են՝ բաներ կա պետք է շտկենք, հետո բերենք: Պատկերացնում եք՝ ինչքան անլրջացնել կարելի է նման կարևոր պրոցեսը, եւ մյուս կողմից, ինչքան կարելի է լինել անորոշ և չիմանալ, թե ինչ ես ուզում անել: Եթե մարդը գիտի, թե ինչ է ուզում անել, իրավաբաններ կան, մասնագետներ կան, գրում են, բերում են: Դե պատկերացրեք, թե որքան խնդրահարույց է, որ որքան շտկում են, այդքան շտկելու տեղ կա: Այս փաթեթը ինչքան էլ շտկեն, այն չի կարող շտկվել, որովհետև ն րա էությունն է հակասահմանադրական: Իրենք էլ են հասկանում, որ շատ խնդրահարույց փաթեթ են ներկայացրել, և փորձում են ինչ-որ խնդիրներ շտկել»,- ասաց նա:
Մարությանը նշեց, որ անձամբ իր մոտ բազմաթիվ հարցեր կան փաթեթի հետ կապված, եւ նախագծերի քննարկման համար սահմանված երեք ու հինգ ժամը չեն բավարարի. «Բազմաթիվ քաղաքական հարցեր կան: Տեսեք՝ ինչ է ուզում անել քաղաքական մեծամասնությունը. Սահմանադրության այն հոդվածը, որը ուզում են փոխել, այդ հոդվածը կարող է փոխել խորհրդարանում, բայց իրենք երկրորդ ընթերցման փաստաթղթեր չեն ներկայացրել: Ինչո՞ւ: Որպեսզի առաջին ընթերցումից հետո տապալեն նախագիծը, որ գնա հանրաքվեի: Ինչո՞ւ եք տանում ժողովրդին ընտրատեղմասեր, եթե դա կարող եք անել խորհրդարանում: Ինչի համար է պետք ունենալ քարոզարշավ մինչև մայիս եւ մի հոդված փոփոխելու համար: Ժողովուրդը ձեզ ասել է լուծեք այս խնդիրը, դուք էլ լուծեք, ինչու եք մի քանի միլիոն մարդկանց հասցնում ընտրատեղամաս: Մեկը կարող է բացատրել: Ինչու եք Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ նախորդ իշխանության ներկայացուցիչներին քարոզարշավ անելու հնարավորություն տալիս: Ինչո՞ւ եք նրանց տալիս հնարավորություն, որ բանտերում և ազատության մեջ դառնալ քարոզիչներ օրենքի շրջանակներում: Մեկը մտածե՞լ է սրա մասին: Այս իշխանությունը անդադար իր ոտքի վրա կրակելով է զբաղված: Երբ ասում ենք, այ ախպեր ջան, ցավդ տանեմ, այ հոգուդ ղուրբան, ոտքիդ մի կրակի, չեն հասկանում: Հետն էլ, ի պատասխան, ստանում ենք ամենավատ վիրավորանքներն ու վերաբերմունքը: Նախ այդ ճգնաժամը սուտ պատմություն է, բայց անգամ եթե ընունենք, որ ինչ-որ մի մարդ ասել է՝ կա ճգնաժամ և մյուսները համաձայնվել են մի մարդու ասածին, բայց այդ ճգնաժամի համար չի կարելի մատաղ անել իրավունքի գերակայությունը, մեր միջազգային վարկը եվրապական կառույցներում և մյուս տեղերում: Չի կարելի հնարավորություն տալ նախկին ռեժիմի ներկայացուցիչներին վերակենդանանալ քարոզարշավի միջոցով»:
Նա նաև հորդորեց հիշել մի դեպք, երբ ՍԴ խոչընդոտել է որևէ ռեֆորմի. «Ասեք մի ռեֆորմ, որ իշխանությունն ուզեցել է անի, ու Սահմանադրական դատարանը չի թողել, արգելափակել է: Հեքիաթ: Հրայր Թովմասյանը, որը Սահմանադրության հեղինակներից մեկն է, նախկին իշխանության ներկայացուցիչն է, իր թիմը հեռացել է, ինքն էլ ժամանակին պետք է թողներ գնար, պատշաճ կարգով: Բայց որ ինքը չի հեռացել, դա դեռ չի նշանակում, որ մի մարդու չհեռանալու պատճառով կարելի է զոհաբերել այսքան արժեք: Ինքը չարժե այդքան, էլ ոնց բացատրեմ: Հրայր գնա, Հրայր հեռացի, նայում ես ինձ, Հրայր, չես լսում, այ ախպեր, թող հեռացի»:
Անդրադառնալով երեկ խորհրդարանում ԱԺ նախագահ Արարատ Զուրաբյանի եւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպմանը, նա ասաց. «Նման տեղեկություն չունեմ, գիտեմ, որ ԵԱՀԿ և ԵՄ երկրների դեսպանները երեկ հանդիպել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Ենթադրում եմ, որ ԱԺ նախագահը ներկայացրել է, թե ինչ են ուզում անել, փորձել են դեսպաններին հավաստիացնել, որ ամեն ինչ նորմալ է: Բայց նման հանդիպումների ժամանակ դեսպանները լռում են, և չեն ասում՝ համաձայն են, թե համաձայն չեն, սա լավ է, թե՝ վատ է: Դա պետության ներքին գործն է, բայց միջագզային պարտավորությունների համատեքստում, բնականաբար դեսպանները զեկուցում են իրենց մայրաքաղաքներ, որտեղից արդեն երկիրը ստանում է այն իմպուլսները, որը կստանա նման խախտումների պարագայում: Նման սխալ գործընթաց անելու պարագայում»:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15