Թամարա դե Լեմպիցկայի (1898-198) կտավը Լոնդոնում վաճառվել է 16,3 մլն ֆունտ սթեռլինգով (21 մլն դոլար), ինչն ամենաբարձր գինն է դարձել, որը երբեւիցե վճարվել է այդ լեհ ու ամերիկացի նկարչուհու աշխատանքի համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Christie's աճուրդի տանը: Ռեկորդային գումարը վճարվել էր 1932 թվականին դե Լեմպիցկայի կողմից արված «Մարջորի Ֆերիի դիմանկարը» կտավի համար: Այն նկարչուհու կողմից ստեղծվել է ամուսնու՝ փարիզյան կաբարեի աստղ Մարջորի Ֆերիի պատվերով, երբ դե Լեմպիցկան գտնվում էր իր կարիերայի բարձրակետում եւ հռչակվել էր մոդեռնիզմի արվեստի գլխավոր ներկայացուցիչ: Աճուրդի տունը նշել է, որ Վարշավայում ծնված նկարչուհին աճուրդի պատմության մեջ առաջին կինն է դարձել, ում կտավն ամենաթանկն է դարձել իմպրեսիոնիստների աճուրդներում: Կտավի սկզբնական գնահատման արժեքը 8-12 մլն ֆունտ սթեռլինգ էր (10-16 մլն դոլար): Այդ երեկո թոփ լոտերից է դարձել Ռենե Մագրիտի (1898-1967) «Հաճույքին ընդառաջ» շեդեւրը: 1962 թվականին ստեղծված կտավը 50 տարի գտնվել է մասնավոր հավաքածուում եւ առաջին անգամ ներկայացվել է աճուրդում: Այն գտել է իր նոր տիրոջը եւ վաճառվել է 18,9 մլն ֆունտ սթեռլինգով (25 մլն դոլար): Բելգիացի նկարչի եւս 6 կտավ վաճառվել է ընդհանուր առմամբ 9,6 մլն ֆունտ սթեռլինգով (12,5 մլն դոլար): Շվեյցարացի քանդակագործ Ալբերտո Ջակոմետիի (1901-1966) աշխատանքը վաճառվել է 11,3 մլն ֆունտ սթեռլինգով (14,6 մլն դոլար), Պամբլո Պիկասոյի (1881-1973) 3 նատյուրմորտները՝ 13,4 մլն ֆունտ սթեռլինգով (17,5 մլն դոլար): Ընդհանուր առմամբ, ստացվել է շահույթ 106,8 մլն ֆունտ սթեռլինգի չափով (139 մլն դոլար):
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03