Երաժշտության պատմաբան Թեոդոր Ալբրեխտն ուսումնասիրություն է անցկացրել, որի ընթացքում պարզել է, որ գերմանացի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենն ամբողջովին խուլ չի եղել, երբ գրել է № 9 Սիմֆոնիան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Daily Mail-ը: Փորձագետն ուսումնասիրել է 139 տետր, որոնցում զետեղված են կոմպոզիտորի զրույցներն իր ընկերների հետ` 1818 թվականից (ըստ տարածված կարծիքի, նրա լսողությունը սկսել է թուլանալ արդեն 1798 թվականին և ամբողջովին կորչել է 1814 թվականին) մինչև իր մահը՝ 1827 թվականը: Պատմաբանն առնվազն 23 հղում է գտել, որոնք հաստատում են, որ Բեթհովենը մինչև իր կյանքի վերջին օրերը թույլ, բայց լսել է ձախ ականջով: «Նա ոչ միայն ամբողջությամբ խուլ չի եղել 1824 թվականի մայիսին կայացած № 9 Սիմֆոնիայի պրեմյերային (ըստ լեգենդի` այս ստեղծագործությունը նա գրել եւ ներկայացրել էր` լինելով ամբողջովին խուլ), նա կարող էր լսել, բայց նրա լսողությունն օրըստօրե վատթարանում էր դրանից հետո առնվազն երկու տարվա ընթացքում»,- համոզված է Թեոդոր Ալբրեխտը: Լյուդվիգ վան Բեթհովենը որպես վիրտուոզ դաշնակահար հայտնի է դարձել քսան տարեկանում (1790 թվականին), իսկ 31 տարեկանում գրել է իր առաջին սիմֆոնիան:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56