Ամերիկյան Royal Caribbean ընկերությունը Չինաստանը պատուհասած կորոնավիրուսի համաճարակի ֆոնին հայտարարել է, որ իրեն պատկանող կրուիզային նավերում արգելում է չինական անձնագրերով բոլոր անձանց մուտքը: Ինչպես նշում է theguardian.com-ը, արգելքը վերաբերում է նաև սպասարկող անձնակազմում ներառված չինացիներին: Հատկանշական է, որ ընկերությունն արգելքի կիրառման հարցում հաշվի չի առնելու, թե մարդը վերջին անգամ երբ է Չինաստանում եղել: Արգելքը վերաբերում է նաև Հոնկոնգի և Մակուի անձնագրեր ունեցող քաղաքացիներին: Ընկերության որոշման պատճառն արագ տարածվող նոր վարակն է, որն արդեն 700-ից ավելի մարդու կյանք է խնել ու տարածվել առնվազն 25 երկրում: Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ ընկերությանը պատկանող Anthem of the Seas կրուիզային զբոսանավի վրա գտնվող զբոսաշրջիկներից չորսը հոսպիտալացվել էին բարձր ջերմությամբ: Հայտնի է, որ այդ ուղևորները Չինաստանից էին եկել: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44