Չինական Ուհան քաղաքում փետրվարի 8-ին շահագործման է հանձնվել սեղմ ժամկետներում կառուցված, կորոնավիրուսի բուժման գծով մասնագիտացած երկրորդ հիվանդանոցը` «Լեյշենշան»-ը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը:
Աշխատակիցների մի մասն արդեն ժամանել է հիվանդանոց, նրանք պատրաստվում են ընդունել հիվանդներին, որոնց, ինչպես սպասվում է, հիվանդանոց կբերեն այսօր` փետրվարին 8-ին: Այստեղ կտեղափոխվեն միայն այն հիվանդները, որոնց ախտորոշումը հաստատվել է:
Ուհանի արվարձանում կառուցված հիվանդանոցը զբաղեցնում է 79 000 քմ տարածք, որի մեծ մասը նախատեսված է հիվանդների համար, 10 մասնաշենք նախատեսված է բժշկական անձնակազմի և նյութատեխնիկական միջոցների համար: Բժիշկների համար ընդհանուր առմամբ ստեղծվել է 264 սենյակ, որոնցից յուրաքանչյուրում կարող է ապրել 6 մարդ, սենյակներում տեղադրված է երեք երկհարկանի մահճակալ, կա օդորակիչ, հեռուստացույց, այլ էլեկտրական համակարգեր, առանձին լոգարան:
Վերջնական տվյալների համաձայն ՝ հիվանդանոցը բաղկացած է 32 բաժնից, որտեղ տեղադրվել է 1500 մահճակալ, յուրաքանչյուր հիվանդասենյակում, բացի ծանր հիվանդների բաժանմունքից, կլինի 2 հիվանդ: Մոտ երկու հազար բժիշկ կսպասարկի հիվանդանոցը:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:
Համաճարակի սկսվելու պահից մահացածների ընդհանուր թիվը հասել է 724-ի, ընդհանուր վարակվածների թիվը 34 876 է:
Օրերս Չինաստանի իշխանությունները հրապարակել էին համաճարակի կենտրոն դարձած Ուհան քաղաքում նոր հիվանդանոցի կառուցման արբանյակային լուսանկարները: Քաղաքի հարավային հատվածում Huoshenshan կամ Fire God Mountain Hospital անվանումով հիվանդանոցը Չինաստանում զրոյից կառուցված, հատուկ կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված առաջին բուժհաստատությունն է: Շինությունը կառուցվել է տասն օրվա ընթացքում և արդեն հասցրել է ընդունել հիվանդների առաջին խմբին:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44