Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երդվում եմ ձեզ հետ կիսած հացով…
Մինչ աշխարհում մոլեգնում է կորոնավիրուսը, իսկ Հայաստանում՝ իրավական վակխանալիան, հայկական երկրորդ պետությունում թեժանում են նախընտրական կրքերը: Չեմ կարող ցավով չարձանագրել, որ սկսել են նշմարվել վիրավորանքի, ատելության, անհանդուրժողականության այն ցավալի տենդենցները, որոնք առ աայսօր քայքայում են ու հյուծում Հայաստանը:
Նախագահի թեկնածուներից շատերին անձամբ եմ ճանաչում, շատերի հետ հաց եմ կիսել, բաժակ բարձրացրել, աշխատել ու շփվել: Անկախ մեր տարաձայնություններից՝ հարգում եմ շատերին իրենց անցած ճանապարհի համար: Ու այսօր, օգտվելով այդ մարդկային կապիտալից, մի պարզ, բայց անչափ կարևոր խնդրանք-հորդոր-կոչ-ահանջ ունեմ ձեզ:
Տղերք, հարգելիներս, խնդրում եմ ձեզ չվերածել քարոզարշավը ստի, ատելության և թշնամանքի զորահանդեսի: Այն խայտառակ բարոյահոգեբանական մթնոլորտը, որն, ավաղ, դեռ պահպանվում է մեզ մոտ, մի ներմուծեք Արցախ:
Մի բուռ ժողովորդ եք, բզիկ-բզիկ լինելու իրավունք չունեք, իրար ուտելու իրավունք չունեք, Ձեզ թուրքը բաժանել չի կարողացել, Երևանում այսօր գահակալածներն ո՞վ են, որ դա կարողանան անել: Ղարաբաղցիները միշտ են «սպայկա» եղել, ամենուրեք միասին են դիմակայել դժվարություններն, իրար քյոմագ արել ու հաղթահարել պատնեշները:
Դուք պարսկական շահեր, կարա- և ակ կոյունլու, ադրբեջանական պարտկոմներ եք տեսել: Մի թողեք ձեզ թշնամացնեն, մի թշնամացրեք մարդկանց իրար նկատմամբ: Մի խաղացեք այն կեղտոտ խաղը, որ ձեզ թելադրվում է: Մի այրեք Արցախը որպես հայկական հպարտության և միասնակության ունիկալ ֆենոմեն կամրջող կապերը, նախևառաջ՝ իրար հետ:
Ոչ մի աթոռ, ոչ մի պաշտոն, որ մի լծակ չի արդարացնելու այն փլատակները, որոնք անխուսափելիորեն կառաջանան, եթե նախընտրական արշավը վերածվի բարոյականությունը, սրբությունները ու ընկերությունն ավիրող թայֆունի:
Երդվում եմ ձեզ հետ կիսած հացով. Արցախի ընտրություններն ինձ շատ ավելի են մտահոգում, քան իմ քաղաքական կարիերան, Սահմանադրական դատարանը, Վենետիկի հանձնաժողովը և ՀՔԾ-ԱԱԾ հերթական անգամ հրավիրվելը միասին վերցրած:
Ընտրությունների հաջորդ օրն Արցախը պետք է է՛լ ավելի ամուր և ուժեղ արթնանա: Սա է ձեր ու մեր, բոլորիս իրական մարտահրավերը»:
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
09:33 07.11.25
12:03 07.11.25
11:16 07.11.25
11:46 07.11.25
12:36 07.11.25
12:21 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01