Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը հրաշալի է հանդես եկել Դրեզդենի օպերային թատրոնում կայացած համերգին` «SemperOpernball»-ին՝ կատարելով Տատյանայի արիան` Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից:
Սպասված համերգային երեկոն տեղի է ունեցել փետրվարի 7-ին՝ իր շուրջ համախմբելով հեղինակավոր արվեստագետների աշխարհի տարբեր երկրներից:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Մարգարիտ Սարգսյանը Մանթաշյանի ելույթից մի հատված հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Իսկապես փայլուն ելույթ էր: Ապրես …. Մեր դպրոցն է»,-գրել է նա:
Համերգին Ռուզան Մանթաշյանից բացի, ելույթ են ունեցել ջութակահար Պավել Միլյուկովը, սոպրանո Յուլիա Մուզիչենկոն, դաշնակահար Ալեքսանդր Կաշպուրինը, տենոր Յուսիֆ Էյվազովը և այլք:
Հունվարի 13-ին համացանցում լուրեր էին տարածվել այն մասին, որ ազգությամբ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը «քաղաքական նկատառումներից ելնելով»՝ հրաժարվել էր ելույթ ունենալ Ռուզան Մանթաշյանի հետ, և երգչուհու ելույթը չեղարկվել էր: Համերգային երեկոյի կազմակերպիչները սկզբում հերքում էին, որ Մանթաշյանին հրավիրել են մասնակցելու համերգին: Չնայած ստեղծված բարդ և խճճված իրավիճակին, Ռուզան Մանթաշյանը, որը պնդում էր, թե իր մասնակցության վերաբերյալ բանակցություններ են եղել, հաղթեց և նա կրկին հրավիրվեց ելույթ ունենալու: Ի պաշտպանություն Ռուզան Մանթաշյանի հանդես եկան բազմաթիվ հայտնի և հեղինակավոր գործիչներ, բարձրացավ միջազգային մեծ աղմուկ: Հայաստանի խորհրդարանը անգամ նամակ հղեց Գերմանիայի Բունդեսթագին:
15:45
15:33
15:24
15:03
14:44
14:29
14:13
13:43
13:36
13:22
13:22
13:09
13:09
12:51
12:49
12:36
12:19
12:03
11:56
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45
09:32
09:15
09:01