Գերմանիային է մոտենում «Զաբինե» հզոր փոթորիկը, հաղորդում է DW-ը:
«Վտանգավոր է լինելու»,- զգուշացրել է մետեորոլոգ Անդրեաս Ֆրիդրիխը գերմանական մետեոծառայությունից (DWD):
Սպասվում է քամու ուժգնացում՝ 100-175 կմ/ժ:
Սպասվում է նաեւ, որ հասարակական տրանսպորտի լուրջ խափանումներ կլինեն: Deutsche Bahn երկաթուղային կոնցեռնը ուղեւորներին խորհուրդ է տվել ծրագրված ուղեւորությունները հետաձգել:
Բաց տարածքում շատ միջոցառումներ չեղարկվել են: Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողի կրթության նախարարությունը ուսումնական հաստատությունների տնօրեններին եւ ծնողներին թույլ է տվել ինքնուրույն որոշել՝ երեխաներին տուն ուղարկել, թե ոչ:
Բարձր պատրաստվածության վիճակում են գերմանական մի շարք քաղաքներում փրկարար եւ հրշեջ ծառայությունները:
DWD-ը զգուշացրել է, որ քամու ուժգնացման հետեւանքով կարող են ծառեր տապալվել: Քյոլնի իշխանությունները հայտարարել են, որ փոթորկի ժամանակ Քյոլնի տաճարը փակ կլինի այցելուների համար:
Ատլանտիկայից ուղեւորվող փոթորիկը կհասնի Գերմանիայի հյուսիսարեւմտյան շրջաններ: Մետեորոլոգները ակնկալում են, որ երկրի հյուսիսային ափին քամու ուժգնությունը կհասնի մինչեւ 120 կմ/ժ:
Մինչեւ 175 կմ/ժ քամու ուժգնացում է կանխատեսվում երկրի լեռնային տարածքներում: Գերմանիայի մի շարք շրջաններում փոթորիկը կուղեկցվի հորդառատ անձրեւներով եւ ամպրոպով: Մետեորոլոգների խոսքով՝ ուժեղ քամին կպահպանվի մինչեւ մյուս շաբաթվա կեսերը:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44