Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, թմրամիջոցների ապօրինի ներկրման ուղիները պարզելու և կանխարգելելու, հանցավոր սխեմաներում ներգրավված անձանց պատասխանատվության կանչելու ուղղությամբ օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման հերթական դեպքը։
Ստացված փաստական տվյալների համաձայն` Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ քաղաքացին, Երևանում բնակվող 2 ծանոթի պատվերով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով «մեթադոն» և «կոկաին» տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրել է էլեկտրական սղոցի մեջ պատրաստված թաքստոցում և 2020թ. հունվարի 25-ին Մոսկվա քաղաքում պայուսակով փոխանցել է դեպի Հայաստան բեռնափոխադրմամբ զբաղվող միկրոավտոբուսի վարորդին՝ տրամադրելով նրան գնորդների հեռախոսահամարները։
Արդյունքում՝ թմրամիջոցների հիշյալ խմբաքանակը մաքսային հսկողությունից թաքցնելով, 2020թ. փետրվարի 3-ին «Բագրատաշեն» սահմանային անցակետով ներկրվել է Հայաստանի Հանրապետություն, իսկ թմրամիջոցի պատվիրատուները, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո փետրվարի 3-ին ստանալով ուղեբեռը, այն ապօրինի փոխադրել են իրենց կողմից որպես հավաքատեղի օգտագործվող տարածք, որից հետո բերման են ենթարկվել և ձերբակալվել։
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք է բերվել հանցագործությունը փաստող անհերքելի ապացույցների համակցություն, կատարվում է նախաքննություն։
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01