ՀՀ գլխավոր դատախազության մոտ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի կալանավորման դեմ բողոքի ակցիա են հրավիրել նրա հարազատներն ու մի խումբ քաղաքացիներ: Հավաքվածները համարում են, որ կալանավորումն ապօրինի է, իսկ Կարո Եղնուկյանը քաղհալածյալ և քաղբանտարկյալ է: Նրանք պահանջում են անհապաղ ազատ արձակել Եղնուկյանին:
Ակցիայի մասնակիցներին են միացել նաև ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների վարչության մուտքի մոտ հավաքվածները, որոնք «Սասնա ծռեր» խմբի անդամներին հայտնում էին իրենց աջակցությունը:
Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 218 և 219 հոդվածներով` պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար: Նշենք, որ այդ հոդվածներով նախատեսվում է 8-15 տարվա ազատազրկում:
Եղնուկյանի դուստրը՝ Էմնո Եղնուկյանը հայտարարեց, որ որևիցե պատճառ չկա իր հայրիկին մեկուսարանում պահելու: «Նա այն մարդը չէ, որ կարող է խանգարել նախաքննության պրոցեսին»,-ասաց նա:
Հավաքվածները բացականչում էին՝ «ա-զա-տու-թյուն, ա-զա-տու-թյուն»:
Ակցիայի մասնակիցների թվում է նաև ԱԻՆ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նա մեծագույն խայտառակություն համարեց «անկախության համար պայքարած Եղնուկյանի անհիմն մեղադրանքը, այն էլ՝ Անկախության 25-ամյակի նախաշեմին»:
«Դուք սեղանների տակ շոտիկներով էիք վազվզում, երբ Կարո Եղնուկյանը, ԱՄՆ-ում ապրելով, պայքարել է անկախության համար: 88-ից պայքարել է. երբ բոլորդ մթագնած ուղեղով գոռում էիք «Ղարաբաղ» կամ էլ «Լենին-պարտիա –Գորբաչով», ինքն ասում էր՝ «Արցախի ինքնորոշում»»,-ասաց նա:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47