«Ժառանգություն» կուսակցությունն այսօր տարածել է հայտարարություն, որով ողջունել է իր առաջնորդներ՝ Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի եւ Հովսեփ Խուրշուդյանի այս շաբաթ մինչդատական ազատ արձակելու փաստը: Հայտարարությունում նշվում է.
«Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է իր առաջնորդներ՝ Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի եւ Հովսեփ Խուրշուդյանի այս շաբաթ մինչդատական ազատ արձակելու փաստը: Այդուհանդերձ, պետք է նշել է, որ ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանը շարունակում է մնալ ճաղերի հետեւում:
Բացի այդ, դատարանը ամբողջապես չի չեղարկել դատական գործերը, չնայած, որ քաղաքացիները մասնակցել են Սահմանադրությամբ լիազորված խաղաղ բողոքի ակցիաների, մեղադրող կողմը նրանց պարզապես ազատ է արձակել գրավի դիմաց՝ շարունակելով նրանց նկատմամբ հետապնդումը:
Մինչդեռ, ոստիկանության կողմից ցուցաբերած դաժանության հարյուրավոր դեպքեր մնում են անպատիժ: «Ժառանգությունը» պահանջում է հրաժարվել իր անդամների դեմ ներկայացրած շինծու մեղադրանքներից եւ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Անդրիաս Ղուկասյանին: Այս քաղաքական հետապնդումը ստիպեց «Ժառանգությանը» կասեցնել իր ընտրարշավները Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում, որտեղ ավանդաբար կուսակցությունն ունեցել է էական աջակցություն:
«Ժառանգություն» կուսակցությունը հայտնում է իր ցավակցությունը երկար տարիների ավանդ ունեցող, կյանքից վերջերս հեռացած իրավապաշտպան Միքայել Դանիելյանի ընտանիքին եւ գործընկերներին: Թող նրանք շարունակեն իր պայքարը իրավական Հայաստանի համար»:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55