Սահմանադրությունում փոփոխություն իրականացնելու համար ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեի քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից: Քարոզարշավի համար սահմանված է 44-օրյա ժամկետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Շատ կարճ ժամկետներ ունենք կազմակերպչական աշխատանքներ իրականացնելու համար: Երեկվանից արդեն տարածքային ընտրական հանձնաժողովների հետ միասին մեկնարկել են նախապատրաստական աշխատանքները»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը այս պահին հստակեցնել չի կարող, թե ՀՀ քանի? քաղաքացի ունի հանրաքվեին մասնակցելու իրավունք: Նրա խոսքով՝ ցուցակներ կազմելու իրավունքը պատկանում է լիազոր մարմնին և դրանք կհրապարակվեն մի քանի օրից:
Հանրաքվեի մասին ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ հանրաքվեի դրված օրենքի կամ փոփոխության նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, սակայն ոչ պակաս, քան քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի ¼-ը:
Ընտրությունների համար նախատեսվելիք գումարը, ըստ ԿԸՀ նախագահի, կլինի նույնը, ինչ եղել է նախորդ՝ 2018 թվականի ընտրություններ ժամանակ՝ 2.5-2.7 մլրդ դրամ:
Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ պատճառն այն է, որ գործառութային տարբերություններ գրեթե չկան, հարցը միայն նվազագույն աշխատավարձի որոշակի աճն է, իսկ հանձնաժողովներում ընդգրկված քաղաքացիների՝ հանձնաժողովի անդամների և տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների աշխատավարձի համար բազային է ընդունվում հենց նվազագույն աշխատավարձը:
Բյուջեով ընտրությունների համար տրամադրվող գումարի ավելացում Տիգրան Մուկուչյանը չի ենթադրում: Ըստ նրա՝ գրեթե անհավականակ է, որ կավելանա նաև ընտրական տեղամասերի թիվը (2018 թվականին եղել է 2010 ընտրական տեղամաս), ու հնարավոր է, որ անգամ կրճատումներ լինեն:
Բացի հասարակական կազմակերպություններից՝ տեղամասերում որպես դիտորդ կարող են ներգրավվել ոչ միայն ԱԺ կուսակցությունների, այլև Հայաստանում գործող ցանկացած կուսակցության ներկայացուցիչներ:
Արդեն հայտնի է, որ «Այո»-ի շտաբը ղեկավարելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Օրենքի համաձայն «Ոչ» քարոզչական շտաբ նախաձեռնելու համար կարող է դիմել և գրանցվել նախագծին դեմ քվեարկած պատգամավորը կամ պատգամավորները: Դրա համար սահմանված է 7-օրյա ժամկետ:
«Եթե այդ ժամկետում «Ոչ» քարոզչական կողմ չի գրանցվում, ապա այդ ժամկետի սպառվելուց հետո 50 քաղաքացիներից կազմված խումբը կարող է դիմել և գրանցվել որպես «Ոչ» քարոզչական նախաձեռնություն: Պետք է նաև նկատի ունենալ, որ օրենքը նախատեսում է, որ կարող է գրանցվել միայն մեկ «Այո» և միայն մեկ «Ոչ» քարոզչական կողմ»,- ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01