«Գնացեք, ժողովրդին հարցրեք, ինքն իր տեսակետն ու մոտեցումը կասի»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելվ հարիցին, թե արդյոք սահմանադրական փոփոխություններին քաղաքացին կասի այո։
Ծառուկյանը նշեց, որ ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ է հրավիրելու՝ որոշելու «այո»-ի ճամբարում է լինելու, թե «ոչ»-ի. «Մենք կքննարկենք, մեզ մոտ միաձայն չէ, որ ասեմ՝ էսպես ա, մեր տեսակետը կհայտնենք, դուք կիմանաք մեր որոշումը՝ այո, թե ոչ»։
Հարցին՝ հնարավոր է արդյոք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը միանա «Լուսվոր Հայաստանին» և դիմի ՍԴ, որպեսզի վիճարկի հանրաքվե անցկացնելու որոշումը, Ծառուկյանը պատասխանեց՝ քանի որ ՍԴ-ն շահագրգիռ կողմ է, իրենք ձեռնպահ են մնացել դիմելուց։
Ծառուկյանը նշեց, որ չի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հարցով չի հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ոչ առաջարկ է եղել, ոչ էլ հանդիպել է։
Պատգամավորն անդրադսարձավ նաև գյուղատնտեսական խնդիրներին։ Նա նշեց, որ գյուղատնտեսությունը ժողովրդի հիմնական կերակրողն է։
«Այսօր գյուղատնտեսության զարգացման, փոքր ու միջին բիզնեսի համար հարկավոր է բանկային համակարգը փոխել։ Աշխարհում ընդունված է՝ գյուղատնտեսության համար, փոքր ու միջին բիզնեսի համար կա վակ՝ 0.25 տոկոսանոց, որից պետք է օգտվեն գյուղացիները, որ կարողանան ոտքի կանգնեն։ Որ գյուղացին ունենա 3 կով, կարողանա ֆերմեր դառնա։ Ամենակարևորն այն է, որ գուղացիներից, փոքր ու միջին ֆերմերներից իրավունք չունեն հենց առաջին ամսվանից տոկոսները պահելու։
Ինքնըստինքյան նա սնանկանալու է։ Ասենք հիմա գյուղացին 2 մլն վարկ է վերցրել և 20 հատ հորթ է գնել, պետք է այդ հորթերին պահի, մեծացնի, բտման տակ դնի, դնում հենց առաջին ամսվանից ասում են՝ պիտի բերես փակես։ Ժամանակավորապես պետք է 1 տոկոսով վարկ դնել, իսկ 3 տարի հետո նոր մայր գումարը փակել տա»,- նշեց Ծառուկյանը։
Վերջինիս խոսքով, պետք է ուժեղ լինել և ժողովրդի կարգավիճակը բարելավել։
«Մենք ունենք 650 հազար ընտանիք, առաջ միլին ու կես վարկառու կար, հիմա միլիոն 600 հազար։ Ամեն ընտանիքից 2-3 մարդ վարկի տակ ա, բանկին դիմելով ոչ թե մարդ իրչ կյանքը բարելավում է։ Պետք է այդ խնդիրները քննարկվեն և մարդկանց ձեռքից բռնել, հնարավորություն տալ, պայման ստեղծել։ Մարդուն պետք է հնարավորություն տալ՝ միայն տոկոսը փակելու, 2 տարի հետո նոր մայր գումարը փակի»,- ասաց Ծառուկյանը։
Դիտարկմանը, որ Ծառուկյանի ստեղծած «Օլիմպավանը» սկսել է գույքահարկ վճարել 2018 թվականից, ԲՀԿ ղեկավարը արձագանքեց, որ երբ բացվել է «Օլիմպավանը», այնտեղ մի մարդ մուտք է գործել, այդ օրվանից գույքահարկ վճարվել է։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև վարորդների տուգանման բալային համակարգին։ Նա նշեց, որ իրենք դեմ են եղել, քանի որ եթե գործում է բալային համակարգ, պետք է լիարժեք պայմաններ ստեղծել, ճանապարհները լայնացնել, կայանատեղիներ ստեղծել։
«Էդ օրենք ստեղծողը թող մի օր փորձի, տեսնի երթուղային վարելով 5000 դրամ կարո՞ղ է աշխատել։ Երթուղայինի վարորդի համար պետք է ուրիշ բալային համակարգ լինի, մյուս վարորդների համար՝ ուրիշ։ Բացի այդ պիտի ոչ թե լինի 9 բալ, այլ 100 բալ»,- նշեց Ծառուկյանը։
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15