Հայաստանի ավագ դպրոցների 12-րդ դասարանների երկրորդ կիսամյակում աշակերտներն իրենց ընտրությամբ կանցնեն միայն երեք առարկա
«Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսին այս մասին տեղեկացրել է ՀՀ կրթության ու գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: «Դա թե աշակերտների, թե նրանց ծնողների պահանջով է: Սովորողը երկրորդ կիսամյակում կկարողանա խաղաղ ուսումնասիրել այն առարկաները, որոնք նա պետք է հանձնի միասնական քննությունների ժամանակ»,-նշեց պաշտոնյան:
Աշակերտը հունվարից մինչև մայիս ամեն օր յուրաքանչյուր առարկայից ունենալու է երկու ժամ, ինչը, ըստ բանախոսի, թույլ կտա լավագույնս պատրաստ լինել միասնական քննություններին:
Նարինե Հովհաննիսյանի տեղեկացմամբ` մեկ այլ նորամուծություն ևս արվել է. աշակերտներին հնարավորություն կտրվի 12-րդ դասարանի ավարտական քննությունները, որոնք նա միասնականի ժամանակ չի հանձնելու, հանձնել դեկտեմբերին:
«Ավարտական քննությունների կրճատումներ ևս կլինեն`6-ից դառնալով 3, հիմա վերջնականապես քննարկվում ենք այդ հարցերը: Հնարավոր է, որ որպես ավարտական առարկաներ մնան միայն մաթեմատիկան, հայոց լեզուն ու գրականություն և հայոց պատմությունը»,-ասել է Նարինե Հովհաննիսյանը` հավելելով, որ մինչ սեպտեմբերի ավարտ հստակ կլինի, թե որոնք ենք ավարտական առարկաները: Եթե շրջանավարտն ցանկանում է, օրինակ, բժիշկ դառնալ, նա 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում կարող է ընտրել կենսաբանություն, քիմիա և ռուսերեն առարկաները, շաբաթական 10 ժամ անցնել այդ առարկաները, վերջնում մասնակցել միասնական քննությունների, իսկ ավարտական պարտադիր քննությունները, որոնք ինչպես նշվեց երեքն են լինելու, հանձնել դեկտեմբերին:
Հարցին ի պատասխան արդյո՞ք ճիշտ չէր լինի երեք առարկա աշակերտներն ընտրեին ու անցնեին 12-րդ դասարանի սկզբից` պաշտոնյան ասաց. «Մենք դրան պատրաստ չէինք, քանի որ առաջին կիսամյակին դեռ երկու ամսվա աշխատանք կար, ծրագրերը դեռ վերջնական ավարտված չէին, դրանց կրկնությունները սկսվում էին նոյեմբերի վերջերից: Նոր չափորոշիչներով մենք այս փորձնական ծրագրի հիման վրա կթարմացնենք մեր ծրագրերն ու չափորոշիչները, որ հնարավորություն ունենանք 12-րդ դասարանի սեպտեմբերի մեկից կրկնողության անցնել»,-հայտնել է ԿԳՆ Հանրակրթության բաժնի պետը:
Լրագրողի այն մտահոգությունը, որ փոփոխության արդյունքում որոշ ուսուցիչներ հնարավոր է զրկվեն դասաժամերից, իսկ ոմանց մոտ էլ գերծանրաբեռնվածություն առաջանա, Նարինե Հովհաննիսյանը փարատեց` ասելով, որ աշակերտներն անպայմանորեն ընտրելու են 6 առարկաներից` մաթեմատիկա, հայերեն, հայոց պատմություն, բնագիտական առարկաներ, օտար լեզուներ, ֆիզկուլտուրա, և անգամ, եթե խմբում 4-5 աշակերտ լինի, ուսուցիչը դասեր կանցկացնի:
Նարինե Հովհաննիսյանը կարևոր է համարել շեշտել, որ ուժի մեջ է մնալու 200 ժամ բացակայելու դեպքում ավարտական ատեստատից զրկվելու օրենքը:
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34