Իշխանություններն ամբողջ թափով սկսել են նախապատրաստվել ապրիլյան հանրաքվեին: Չնայած դեռ նույնիսկ հայտնի էլ չէ՝ ովքեր են ընդգրկվելու նույն «ոչ»-ի քարոզչական ճամբարում կամ ինչպես է կազմակերպվելու քարոզչությունն առհասարակ, բայց «այո»-ի ջատագովների պարագայում օրակարգն առավել քան հստակ է. Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ողջ իշխանական թիմը նույնիսկ ժամանակից շուտ լծվել է «այո»-ի քարոզին՝ գործի դնելով հեղափոխական հայտնի տեխնոլոգիաները: Իրականում, սակայն, իշխանությունների վիճակն այնքան էլ նախանձելի չէ, քանի որ ակնհայտ է, որ տարիներ առաջ իրենց արդարացրած հնարքները 2020-ի գարնանը կարող են չաշխատել՝ պայմանավորված, նախևառաջ, նորհայաստանյան իրողություններից բխող անհրապույր հանգամանքներով. իշխանություններն իրենք էլ գիտեն՝ էյֆորիան պրակտիկորեն մեռել է, իսկ ատելուց բոլորը հոգնել են՝ փափագելով գեթ մեկ օր սեփական մաշկի վրա զգալ Նիկոլ Փաշինյանի անիրական խոստումների՝ այդպես էլ ի հայտ չեկող արդյունքը: Եվ քանի որ իշխանությունների համար առաջիկա հանրաքվեն տառացիորեն կենացմահու հարց է դառնալու, որը հաջողությամբ չլուծելու դեպքում հետևանքները կարող են անդառնալի լինել, ապավինել բացառապես մարդկանց միամտությանը, մանիպուլացվելու հակվածությանը և կամ Սփյուռքի վիրտուալ ներուժին, իշխանական թիմում ոչ ոք չի պատրաստվում (որքան էլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերներով կոչ անի դրսի հայերին՝ գալու ու «այո» ասելու, չկա որևիցե երաշխիք, որ վարչապետի այդ հորդորը տեղ կհասնի, և վերջին պահին իշխանությունները փաստի առաջ չեն կանգնի՝ մնալով ներքին չեղած ռեսուրսի հույսին). իրավիճակից «պատվով» դուրս գալու տարբերակներից մեկն էլ կարող է դիտարկվել ընտրակեղծարարության ճանապարհը: Ընտրակեղծիքների թեման նոր Հայաստանում այնքան էլ մոդայիկ չդարձավ՝ չնայած այն անհերքելի իրողությանը, որ նախկինում ընդդիմության ջանքերով օրակարգային հարցերից մեկն էլ մշտապես եղել է հենց այդ հարցը: Թե ինչո՞ւ, իհարկե մեծ հարց է, սակայն չի բացառվում, որ նման տակտիկան իրականում պայմանավորված է եղել ու է ոչ թե ոմանց անհիշաչարությամբ, այլ՝ հստակ քաղաքական հաշվարկներով:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում
16:09
15:59
15:57
15:09
14:24
14:04
12:16
11:48
11:37
11:22
11:09
10:47
10:33
10:13
00:00
21:32
20:20
12:06
11:33
11:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03