Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գոհ է փողոցների երթևեկելի մասերի ձնամաքրման աշխատանքներից, սակայն դժգոհ մայթերի վիճակից:
«Բնական պատճառները կան, որովհետև մեր համայնքային կազմակերպությունը նոր է ստեղծվել, չենք հասցրել համալրել տեխնիկան, որպեսզի մայթերը պատշաճ կերպով մաքրված լինեն: Մյուս տարի շտկված կլինի վիճակը, այս տարի նախապատրաստվում ենք այդ ամբողջ տեխնիկան գնել»,- ավագանու նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Մարությանը: Նա նշեց, որ աշխատանքներ կատարված են նաև մայթերին, սակայն տեխնիկան բավարար չէ, չի հերքում բոլոր հատվածների համար: Պատասխանելով քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի կալանավորմանը և արդյո՞ք Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչանը հրավիրվել է այս գործի շրջանակում ԱԱԾ հարցաքննության, քանի որ, ըստ էության, քաղաքապետրանի թույլտվությամբ պետք է լինի շինարարական աշխատանքներ սկսելու համար, տիրապետո՞ւմ եք իրավիճակին, քաղաքապետը նախ ասաց, որ, իր տեղեկություններով, որևէ մեկը Երևանի քաղաքապետարանից ԱԱԾ չի հրավիրվել:
«Հարցը չեմ հասկանում… Ինչը տեղի է ունենում քաղաքապետարանի թույլտվությամբ, տեղի է ունենում քաղաքապետարանի թույլտվությամբ… Ասեմ, թե ինչու չեմ հասկանում հարցը: Եթե առնչություն լիներ, կլիներ նույն գերատեսչությունը, եթե տարբեր գերատեսչություններ են, ապա ամեն մեկը տարբեր լիազորություններ ունեն, տարբեր գործառույթներ են իրականացնում, ամեն գերատեսչություն պատասխան է տալիս իր լիազորությունների սահմաններում»,- ասաց Հայկ Մարությանը: Խոսելով մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի արդիականացման մասին՝ նա նշեց. «Մենք պատրաստվում ենք այս ամիս 100 միավոր ավտոբուսի տենդեր հայտարարենք: Աշխատում ենք նաև կառավարության հետ, որպեսզի այդ միջոցները կառավարությունը տրամադրի, այսինքն թույլ տա, որ վարկային միջոցները գան: Ամեն ինչ կանենք, որ աշնանը լինի Երևանում»: Հարցին՝ ձեր կինը խառնվո՞ւմ է քաղաքապետի ձեր գործերին, ընտրո՞ւմ է պաշտոնյաների, ինչի մասին մամուլում հրապարակում եղավ, Հայկ Մարությանը պատասխանեց. «Ոչ մեկ Հայաստանում և օրենքով, և դե ֆակտո չի կարող խառնվել Երևանի քաղաքապետարանի գործերին նշանակումների հարցով: Բնականաբար, դրա մեջ մտնում են բոլորը: Իմ կինը, իմ ընկերները, անծանոթ մարդիկ առաջին օրվանից օգնում են, որպեսզի կարողանանք մեր բոլոր խոստումներն իրականացնել: Եվ իմ ընկերները, և իմ կինը, և անծանոթ մարդիկ օգնում են այն հարցերով, ինչի շրջանակում կարող են օգնել»: Կոնկրետ հարցին՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում ձեր կնոջ հարցով նիստ եղե՞լ է, ինչի մասին կրկին մամուլը գրել էր, Երևանի քաղաքապետն ասաց. «Ես մեր նիստերի մասին ինֆորմացիա դուրս չեմ հանում: Կան փակ նիստեր, բաց, բացի մասին ինֆորմացիա տարածվում է: Ասեմ նաև՝ իմ կինը և իր մի խումբ ընկերներ զրոյից վտանգավոր թափոնների մասին ծրագիր են մշակել, օգնել են մեզ, որպեսզի 5,3 միլիորդ եվրոյի դրամաշնորհ լինի Երևանին: Դրա հետ կապ չուներ ոչ կառավարությունը, կապ չուներ քաղաքապետարանը, ուղղակի նրանք իմ խնդրանքով գրել են այդ ծրագիրը, ներկայացրել են քաղաքապետարան: Մենք դիմել ենք... մեծ մրցույթում, որին մասնակցել են բազմաթիվ քաղաքներ, հաղթել ենք: Վերջերս ԵՄ դեսպանի հետ ստորագրեցինք հուշագիր, որ այս ծրագիրն անում ենք»: Ինչ վերաբերում է ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին ընդառաջ «այո»-ի քարոզարշավին մասնակցելուն, Հայկ Մարությանն ասաց, որ այս պահին չգիտի՝ արձակուրդ կվերցնի, թե ոչ, բայց անպայման մասնակցելու է: Արձակուրդ չվերցմելու դեպքում, նրա խոսքով, աշխատանքային ժամերից դուրս կզբաղվի քարոզով:
Աղբյուր` Panorama.am
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56