ARM | RUS |

Զինված ուժերում հանցագործությունները նվազել են 18.5%-ով. ամփոփվել են ՀՀ զինդատախազության 2019թ. գործունեության արդյունքները

11.02.20 | 20:46

Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից անցկացված խորհրդակցության ընթացքում, որին ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ամփոփվել են 2019թ. ընթացքում ՀՀ զինվորական դատախազության գործունեության, զինված ուժերում հանցավորության դեմ անցագործության դեպքերով իրականացվող քննությունների էֆեկտիվության բարձրացման ուղղությամբ իրավապահ մարմինների աշխատանքի արդյունքները: Այս մասին տեղեկացնում է Դատախազությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների դատախազները, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ ՊՆ-ից, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից:

ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը ներկայացրել է 2019թ. ԶՈՒ-երում հանցավորության դեմ պայքարի հիմնական ցուցանիշները: Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում զինված ուժերում արձանագրվել է 929 հանցագործության դեպք, որոնցից 556-ը կամ 59,8%-ը` զինվորական, 373-ը կամ 40,1%-ն` այլ ընդհանուր բնույթի։ 2018թ. համեմատությամբ արձանագրվել է հանցագործությունների նվազում 18.5%-ով: Ծանր հանցագործությունները նվազել են 8,3%-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները՝ 27,9%-ով: Ընդհանուր առմամբ նվազում է արձանագրվել ԶՈՒ-երին բնորոշ հանցագործությունների բոլոր հիմնական տեսակներով՝ բացի հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված, ինչպես նաև ռազմական տեխնիկայի օգտագործման կարգի դեմ ուղղված հանցագործություններից: Ընդ որում՝ զինված ուժերում կատարված հանցագործությունների բացահայտման ցոցւանիշները եղել են բարձր՝ մնալով 97%-ի սահմաններում:

Վերլուծությունը ցույց է տվել, որ հատկապես բռնություններով պայմանավորված դեպքերը, այն է՝ զինծառայողների կողմից կանոնագրքով նախատեսված փոխհարաբերությունների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք դրսևորելը՝ իրենց թվացյալ առավելությունը ցույց տալու, կամ այդպիսի առավելությունն ընդգծելու, ծառայության ընթացքում իրենց համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև զինվորական կարգապահությանը չհարմարվելու և փողոցային բարքերով առաջնորդվելու հետևանք են:

Խորհրդակցության ընթացքում հատուկ անդրադառնալով այս խնդրին, ինչպես նաև բանակում արձանագրվող մահվան դեպքերին՝ ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ չնայած հանցագործությունների նվազման դրական միտումներին, ինչը իրավապահ մարմինների և ՀՀ ԶՈւ ղեկավարության աշխատանքի արդյունավետության վկայությունն է, 2020թ. հիմնական առաջնահերթություններից է դառնում նման հանցագործությունների կանխարգելման, դրանց նպաստող պայմանների ու պատճառների վերացման ուղղությամբ առավել քան ակտիվ աշխատանքները: Այդ շրջանակներում անողոք պայքար է մղվելու բանակում քրեական ենթամշակույթին բնորոշ դրսևորումների վերացման, զինծառայողների հետ ինտենսիվ բացատրական աշխատանքների իրականացման ուղղությամբ: ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է զինծառայողների նկատմամբ բռնության բոլոր այն դեպքերով, որոնց քննությունների ընթացքում անձը չի հաստատում իր կողմից նախապես հայտնած տեղեկությունները, դատախազների կողմից պարտադիր կազմակերպել նրանց ընդունելությունը:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ ցանկացած առանձնապես ծանր հանցագործության դեպքով քննության առարկա է դառնալու նաև դրանց կանխման, բացահայտման պարտավորություններ ունեցող պաշտոնատար անձանց գործողությունները և խիստ վերահսկողություն է իրականացվելու տրված վերոնշյալ հանձնարարականների կատարման նկատմամբ:

Թեև Արթուր Դավթյանը գոհունակություն է հայտնել զինվորական դատախազության դատախազների կողմից հանցագործություններին նպաստող գործոնների վերացմանն ուղղված միջնորդագրերով պատկան պետական օղակներին դիմելու նախաձեռնողականության առթիվ, սակայն նշել է, որ դրանք պետք է առավել ինտենսիվ դարձնել՝ զուգահեռաբար հետևողականություն ցուցաբերելով դրանցում նշված խնդիրների վերացման ուղղությամբ գործուն միջոցների ձեռնարկմանուղղությամբ:

Ըստ վերլուծությունների՝ արձանագրվում են դեպքեր, երբ հանցագործությունները հետևանք են սպայական անձնակազմի կողմից կատարված հանցագործությունների ու այլ իրավախախտումների, ինչպիսիք են զինծառայողների նկատմամբ համածառայակիցների, կրտսեր և ավագ սպայական կազմի ներկայացուցիչների կողմից դրսևորվող ոչ կանոնագրքային վարքագծի տարաբնույթ դրսևորումները: ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ սպայակազմի վարքագծի փոփոխության ուղղությամբ միջոցառումների շարունակման անհրաժեշտությունը: Այս իմաստով հատկանշական է, որ զգալիորեն՝ 33,1 %-ով կամ 87 դեպքով նվազել է հանցավորության մակարդակը սպաների շրջանում: Եթե 2018թ. ընթացքում արձանագրվել է սպաների կողմից կատարված հանցագործությունների 263 դեպք, ապա 2019թ․դրանց թիվը կազմել է՝ 176:

Արթուր Դավթյանը նշել է նաև, որ ՀՀ ՊՆ-ի հետ գործակցության հիմնական ուղղություններից է զորամասերում տարաբնույթ հանացագործությունների կանխման և բացահայտման հարցում ԶՈՒ այս ստորաբաժանումների ղեկավար անձնակազմի շահագրգռության բարձրացման գործուն մեխանիզմների ներդրումը: Այդ շրջանակներում, ըստ գլխավոր դատախազի, էական է, որպեսզի հանցագործությունների կանխման և բացահայտման ցուցանիշները որպես դրական գործոն դիտարկվեն զորամասերի ղեկավարների աշխատանքի գնահատման հարցում:

Խորհրդակցության ընթացքում արձանագրվել է, որ շարունակվում է նաև դրական դինամիկան ինչպես կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, այնպես էլ ԶՈւ-երում պետական շահերի պաշտպանության դատախազական գործառունթների իրականացման ոլորտներում: Մասնավորապես, եթե 2018 ընթացքում վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի 291 քրեական գործ, ապա 2019թ. ընթացքում՝ 296:

2019թ. ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարվել է 404 ուսումնասիրություն, որոնց արդյունքում ՀՀ զինվորական դատախազության ստորաբաժանումների կողմից արձանագրվել է պետությանը պատճառված շուրջ 12մլրդ ՀՀ դրամ վնաս, ինչը շուրջ 6 անգամ գերազանցում է 2018թ. ցուցանիշը: Դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ ընդհանուր վերականգնվել է մոտ 1.3 մլրդ ՀՀ դրամ վնաս, որը կրկնակի ավելի է 2018թ. արդյունքներից:

2019թ. ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարաններ է ուղարկվել զինծառայողների կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 503 քրեական գործ՝ 752 անձի վերաբերյալ: 306 քրեական գործերի դատաքննությունն ավարտվել է դատավճռի կայացմամբ, որոնցով դատապարտվել է 416 անձ:

Մեղադրանքի պաշտպանության դատախազական գործառույթի կիրառման արդյունավետության համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է, որպեսզի հատկապես մահվան ելքով քրեական գործերի դատական քննության փուլում ղեկավար դատախազներն անմիջականորեն ներգրավվեն մեղադրանքի պաշտպանության գործընթացում: Բացի այդ, Արթուր Դավթյանն անհրաժեշտ է համարել բավարար ապացույցների համակցության առկայության դեպքում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ հնարավորինս շուտ ուղարկել դատարան՝ ոչ միայն համաչափ պատժի անխուսափելիության ապահովման սկզբունքից ելնելով, այլ նաև հաշվի առնելով ինքնին դատական քննությունների նշանակությունը հանցագործությունների կանխարգելման առումով:

Խորհրդակցության ընթացքում շահագրգիռ քննարկում է ծավալվել զորամասերում ոչ կանոնադրական հարաբերությունների վերացման մեխանիզմների, զորամասերի հրամանատարների՝ որպես հետաքննություն իրականացնող մարմինների, քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հմտրությունների բարձրացման հարցերում ՀՀ դատախազության և ՀՀ ՊՆ-ի համագործակցության հեռանկարների շուրջ: ՀՀ գլխավոր դատախազը և ՀՀ պաշտպանության նախարարը բարձր են գնահատել դրված խնդիրների համատեքստում երկու գերատեսչությունների գործակցության մակարդակը:


Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու Երևանի պարեկները մեքենայում կեղծ օղի են հայտնաբերել

Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու Երևանի պարեկները մեքենայում կեղծ օղի են...

17:02

Կառավարությունում խոսել են, թե Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է միջազգային օդանավակայան դառնալ

Կառավարությունում խոսել են, թե Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է միջազգային օդանավակայան...

16:37

Կեղծ ու հիմնազուրկ պատճառաբանություններով Եպիսկոպոսաց ժողովը չպետք է խափանվի. Մայր Աթոռ

Կեղծ ու հիմնազուրկ պատճառաբանություններով Եպիսկոպոսաց ժողովը չպետք է խափանվի. Մայր...

16:19

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Տալլինում անցկացված «Remembering Paul Keres» արագ շախմատի մրցաշարում

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Տալլինում անցկացված «Remembering Paul Keres» արագ շախմատի...

16:09

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման առաջարկությանը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման...

15:49

ԱՄՆ նախագահի հրավերը՝ 1 մլրդ դոլարի նախապայմա՞նով․ ՔՊ-ականի կարծիքով՝ «տարբեր ղեկավարների տարբեր պայմաններով են հրավիրել»

ԱՄՆ նախագահի հրավերը՝ 1 մլրդ դոլարի նախապայմա՞նով․ ՔՊ-ականի կարծիքով՝ «տարբեր ղեկավարների տարբեր...

15:28

Առայժմ իրավական խոչընդոտներ կան, բայց եկեղեցիները պետք է պատկանեն միայն պետությանը․ Թագուհի Ղազարյան

Առայժմ իրավական խոչընդոտներ կան, բայց եկեղեցիները պետք է պատկանեն միայն պետությանը․ Թագուհի...

15:05

Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոցի տնօրենը խորին երախտագիտություն ու շնորհակալություն է հայտնում Գագիկ Ծառուկյանին

Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոցի տնօրենը խորին երախտագիտություն ու շնորհակալություն է հայտնում...

13:48

Կարո՞ղ է մի օր էլ Նիկոլ Փաշինյանը որոշի Հայաստանի ու Ադրբեջանի բանակները միացնել իրար. Հայկ Մամիջանյան

Կարո՞ղ է մի օր էլ Նիկոլ Փաշինյանը որոշի Հայաստանի ու Ադրբեջանի բանակները միացնել իրար. Հայկ...

13:29

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների...

13:12

«Ժողովուրդ». ՊԵԿ նախկին նախագահը ազատ է արձակվել. որքան գրավ է վճարվել

«Ժողովուրդ». ՊԵԿ նախկին նախագահը ազատ է արձակվել. որքան գրավ է...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

Մասկը կոչ է արել հրաժարվել ChatGPT-ից

Մասկը կոչ է արել հրաժարվել ChatGPT-ից

14:35

Ադրբեջանը 1 միլիոն դոլարի օգնություն է ուղարկել Ուկրաինա

Ադրբեջանը 1 միլիոն դոլարի օգնություն է ուղարկել...

14:15

Վերին Լարսի ճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վերին Լարսի ճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների...

13:57

Թրամփը հայ-ադրբեջանական գործընթացը ներառել է իր պաշտոնավարման 365 օրերի ընթացքում ձեռքբերված նվաճումների ցանկում

Թրամփը հայ-ադրբեջանական գործընթացը ներառել է իր պաշտոնավարման 365 օրերի ընթացքում ձեռքբերված...

13:32

«Իմ մտքում և համոզմունքներում ոչինչ չի փոխվել». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հացադուլի 13-րդ օրը հոդված է հրապարակել՝ խոսելով «ռեժիմի ՄԻՊ-ի մասին»

«Իմ մտքում և համոզմունքներում ոչինչ չի փոխվել». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հացադուլի 13-րդ...

13:17

Գյուլագարակում ընկերության կողմից ոչնչացվել է 327 ծառ. պետությանն ու համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Գյուլագարակում ընկերության կողմից ոչնչացվել է 327 ծառ. պետությանն ու համայնքին պատճառված վնասն...

13:04

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01