Գյումրու ավագանին որոշել է մարդասիրական օգնություն ուղարկել Չինաստանի Սիան քաղաք: Այս մասին հայտնում են Գյումրու քաղաքապետարանից: «Գյումրու քույր քաղաք Սիանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցն այսօր քննարկվել է ավագանու նիստին և արժանացել ավագանու անդամների հավանությանը»,- ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Չինաստանում կորոնավիրուսի տարածումն արտակարգ իրավիճակ է ճանաչել: Հայաստանը 2 ամսով կասեցրել է վիզաների ազատ ռեժիմը Չինաստանի հետ: ԱՀԿ-ն հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ արդյունավետ դեղ դեռևս գոյություն չունի: Հիվանդության դեպքեր գրանցվել են երկու տասնյակից ավելի երկրում: Նախատեսվում է Գյումրիից Սիան ուղարկել բժշկական դիմակներ, ձեռնոցներ, խալաթներ, բախիլներ և այլ պարագաներ: Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել ռացիոնալ օգտագործել բժշկական դիմակները և պաշտպանիչ այլ միջոցները: Նշենք, որ հունվարի 11-ի դրությամբ Չինաստանում կորոնավիրուսից մահացել է 1016-ի մարդ, երկրում այս պահին 42,638 մարդու մոտ հաստատվել է վարակը, 37,726 մարդ բուժման փուլում է, նրանցից 7333-ի վիճակը ծանր է, իսկ 3996-ը բուժվել և դուրս են գրվել հիվանդանոցներից:
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01