Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մոտ մեկ ժամ ուշացումով շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը: Արդեն չորրորդ դատական նիստն է, քննվում է քրեական գործով ներգրավված չորս ամբաստանյալի պաշտպանների միջնորդությունները՝ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործը կարճելու մասին:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստերում վերը նշվածի մասին միջնորդություններ էին ներկայացրել ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, նախկին նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները:
Մեղադրող դատախազները, ինչպես նաև «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդները և նրանց ներկայացուցիչները միջնորդությունների վերաբերյալ իրենց տեսակետը նախորդ նիստերում չէին հայտնել՝ պատճառաբանելով, որ բոլոր միջնորդությունները լսելուց հետո միայն կներկայացնեն իրենց տեսակետը, քանի որ դրանք նմանատիպ են:
Միջնորդություններին միանալիս Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ ներկայացված միջնորդությունը մերժելիս կամ բավարարելիս դատավոր Դանիբեկյանի համար նշանակություն է ունենալու ոչ միայն միջնորդության իրավական հիմնավորումները, այլև այն, թե որքան է տվյալ դատավորի համար վտանգավոր այդ միջնորդությունը բավարարելը:
«Ցավոք, սա այն գործն է, որտեղ մենք հասկանում ենք, որ ցանկացած դատավոր, ում առջև այս միջնորդությունը ներկայացվեր, ինքը, բացի իրավական վերլուծություններից, նաև պետք է վերլուծի, թե ինչ կարող է իր հետ հանկարծ պատահել,եթե ինքն այդ միջնորդությունը բավարարի: Էլ ի՞նչ կարող են անել, դատարան կարող են փակել, կարող են այլ եղանակներով հասնել իր պաշտոնանկմանը՝ չխորշելով ոչ մի մեթոդից: Մենք լավ հասկանում ենք նաև Ձեր բոլոր մտահոգությունները, ու այնուամենայնիվ կոչ եմ անում այդ ամենը հաշվի չառնել և լինել համարձակ»,- ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:
Մեղադրող դատախազների խոսքով՝ քրեական հետախնդումը դադարեցնելու և գործը կարճելու վերաբերյալ ներկայացված միջնորդություններն ամբողջությամբ անհիմն են և ենթակա են մերժման:
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը մեջբերեց Սահմանադրական դատարանի որոշումը, որում դատարանն անդրադարձել էր նախագահի գործառութային անձեռնմխելիության հարցին, նշել էր, որ կա օրենսդրական բաց, չկա սահմանված ընթացակարգ, որի շրջանակներում պետք է որոշվի՝ արդյո՞ք մեղսագրվող գործողությունները բխում են պաշտոնաթող նախագահի կարգավիճակից, լիազորություններից, թե՞ ոչ:
«Այս անգամ ևս պաշտպանական կողմը սահմանափակվեց այս հատվածի մեջբերմամբ և չշարունակեց այն հատվածը, որում Սահմանադրական դատարանը նշում է, որ՝ հետևաբար այդպիսի իրավակարգավորումների բացակայության պայմաններում գործառութային անձեռնմխելիության առկայության հարցը կամ բացակայության հարցը պետք է որոշեն քննիչը, դատախազը, իսկ դատական վարույթներում՝ դատարանը»,- ասաց դատախազ Գևորգ Բաղդասարյանը՝ վերահաստատելով դիրքորոշումը, որ պաշտպանական կողմի բերած միջնորդությունները ենթակա են մերժման:
Ըստ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի՝ դատախազ Գևորգ Բաղդասարյանն իր համոզիչ փաստարկները ներկայացնելով՝ ջախջախեց ոչ թե պաշտպանական կողմի, այլ 2009 թվականի դատախազության տեսակետն ու ներկայացրած փաստարկները:
Քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու օգտին ելույթ ունեցան նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները:
Միջնորդության քննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին՝ փետրվարի 18-ին:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգի տապալում: Նա նաև մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու համար:
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար, իսկ Արմեն Գևորգյանը՝ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացած գույքն օրինականացնելու համար:
Քրեական գործով կալանքի տակ է գտնվում միայն Ռոբերտ Քոչարյանը: Նա կալանավորվել է 3 անգամ: Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը:
168.am
13:35
13:14
12:03
11:36
11:08
10:35
10:09
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03