Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս օրերին քաղաքական իշխանությունն ամեն րոպե կուրծք է ծեծում, որ ժողովրդի իշխանությունը բացարձակ է, և ժողովուրդն է միակ լեգալ ուժը, որ կարող է պետության մեջ փոխել ամեն ինչ: Իրականում սրանք սոսկ պոպուլիստական պնդումներ են: Քաղաքական իշխանությունն, օգտագործելով առիթը, փորձում է համոզել ժողովրդին, թե մենք միշտ ձեզ ենք հարցրել ու հարցնում, նաև հարցնելու ենք ապագայում: Արդեն փորձում են մոռացության մատնել «անգրագետ պողոսների» հայտնի թեզը, որոնք, ըստ իշխանության ներկայացուցիչների, ի վիճակի չեն որոշելու Ամուլսարի հետ կապված խնդիրը: Փորձ է արվում Սահմանադրությունը նույնացնելու ժողովրդի հետ՝ պնդելով, որ Սահմանադրությունը ժողովուրդն է, ժողովուրդը Սահմանադրությունն է: Այս վերջին թեզը թեև ձևական իմաստով մոտ է իրականությանը, սակայն խեղաթյուրում է Սահմանադրության բուն առաքելությունը և գործառույթը: Այսպես՝ Սահմանադրությունն իր էությամբ «պայմանագիր» է ժողովրդի ու իշխանության (նաև ընդունված է ասել պետություն) միջև։ Ժողովուրդը սահմանադրության միջոցով սահմանել է կառավարման, արդարադատության և մյուս բնագավառների հիմնական դրույթներն ու սկզբունքները և այլևս չի կարող միջամտել մասնագիտական կոնկրետ հարցերի լուծմանը։ Օրինակ՝ չի կարող հանրաքվեի դրվել հարցը՝ կոնկրետ անձը մեղավոր է կոնկրետ հանցագործության կատարման մեջ, թե ոչ։ Եթե ժողովուրդը դժգոհ լինի կոնկրետ բնագավառից, պետք է ընտրությունների միջոցով փոխի իշխանությունը։ Ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելու լիազորությունն է այն բացառիկ լիազորությունը, որը երաշխավորում է Սահմանադրության 2-րդ հոդվածով ամրագրված «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին» կանոնը»:
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03