Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով իրավական որոշակիության, օրենքի առաջ բոլորի հավասարության, լեգիտիմ ակնկալիքի սկզբունքներին: Նա մասնավորապես մեկ օրինակի վրա ներկայացրել է, թե ինչ է նշանակում պետությունից իրավաչափ ակնկալիքը և որն է դրա խախտումը:
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Երբ խոսում եմ իրավական որոշակիության, օրենքի առաջ բոլորի հավասարության, լեգիտիմ ակնկալիքի և շատ այդպիսի կարևորագույն սկզբունքների մասին ենթադրում եմ որ շատերը դրանք առանձնապես չեն կարևորում և համարում են սոսկ մասնագիտական գեղեցիկ տերմիններ: Հիմա փորձեմ մեկ օրինակի վրա ավելի հանրամատչելի ներկայացնել, թե ինչ է նշանակում պետությունից իրավաչափ ակնկալիքը և որն է դրա խախտումը: Վերջերս Հատուկ քննչական ծառայությունը հրապարակեց տեղեկություն այն մասին, որ Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառման հիման վրա հարուցվել է քրեական գործ: Հիշեցնեմ, որ այդ գրառմամբ Նարեկ Սամսոնյանը հղում անելով իր աղբյուրին (առանց դրա բացահայտման) պատմել էր մի արարքի մասին, որը պարունակում էր ենթադրյալ հանցավոր արարքի մասին տեղեկություններ: Խոսքը հայտնի սև իկռայի հրապարակմանն է վերաբերվում: Նարեկ Սամսոնյանն ընդամենը հրապարակել էր, որ լսել կամ իմացել է այդպիսի բան, որ տեղի է ունեցել ինչ-որ արարք: Սամսոնյանը չէր ներկայացրել ենթադրյալ արարքի մասին որևէ փաստական տվյալ: Չէր ներկայացրել որևէ այնպիսի տեղեկություն, որը, իմ համոզմամբ, առիթ կհանդիսանար քրեադատավարական ընթացակարգերով տեղեկությունը ստուգելու համար: Այդ պատմությունից առաջ, ինչպես հիշում եք, ես 7 թերթից բաղկացած գրություն էի ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, որտեղ 7 էջ ներկայացրել էի բոլոր այն փաստական հանգամանքները, որոնք, իմ համոզմամբ, վկայում են հանցագործության մասին: Խոսքը ՍԴ դատավորներին կաշառելու հայտնի օրենքի ընդունման ընթացքում թույլ տրված բազմաթիվ իրավախախտումներին էր վերաբերվում: Կզարմանաք իմանալով, թե ինչ է արել գլխավոր դատախազությունը: Դատախազությունն ընդամենը 1 գրությամբ վերադարձրել է իմ գրությունը, որն ինչպես ասեցի բաղկացած էր 7 թերթ փաստական տվյալներից: Դատախազությունը գրությամբ ինձ հայտնել է, թե իբր ներկայացված գրությամբ ես չեմ հայտնել կոնկրետ հանցագործության մասին փաստական տվյալներ: Վստահ եմ հիշում եք այդ գրությունը, որտեղ ամենայն մանրամասնությամբ, համապատասխան հղումներով ու փաստերի ներկայացմամբ հիմնավորվել էր բոլոր խախտումները (աղբյուրը՝ http://ncac.am/?p=374): Հենց սա է ոչ իրավաչափ գործողությունները, երբ մի հրապարակման հիման վրա, որը չի էլ արտահայտում որևէ կոնկրետ տեղեկություն, քրեական գործ են հարուցում, իսկ մասնագիտական փաստաթուղթը վերադարձնում են մեկ գրությամբ, որի իրավունքն էլ իրականում չունեն: Ուզում եմ վերջում տեղեկացնել, որ հիմք ընդունելով ՀՔԾ-ի արդեն հայտնի պրակտիկան (Ն․Սամսոնյանի գրառման) նույն գրությունն ուղարկել եմ ՀՔԾ պետին: Ակնկալում եմ, որ ՀՔԾ-ն քրեադատավարական պատշաճ ընթացքով կլուծի հարցը»:
19:33
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03