Յուրաքանչյուր տարի աշուն-գարուն ժամանակահատվածում հանրապետությունը գտնվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ելնելով գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնայնությունից` հանրապետությունում օրական կտրվածքով դեռևս շարունակվում է մշտադիտարկումը, ըստ որի` այսօր նկատվել է իրավիճակի կայունացում, իսկ որոշ ցուցանիշներով՝ նաև նվազում, օրինակ՝ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներով դիմելիությունը նվազել է 1,1 անգամ։
Սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության համաճարակաբանական մշտադիտարկումը շարունակվում է նաև դպրոցներում և նախադպրոցական կազմակերպություններում: Այսօրվա տվյալներով` հանրապետությունում սուր շնչառական վարակներով բացակայությունը կազմել է 5,8%-ը (նման ցուցանիշ արձանագրվել է նաև փետրվարի 11-ին): Սուր շնչառական վարակների տարածումը կրթական հաստատություններ հնարավորության սահմաններում բացառելու նպատակով, ներգրավվելով շահագրգիռ կառույցների ներուժը, շարունակվում է «համաճարակային ֆիլտրը»: Արդյունքում՝ չի թույլատրվել 1032 (380-ը Երևանում, 652-ը՝ մարզերում) երեխայի մուտքը կրթական հաստատություններ: Նշված միջոցառման նպատակն է հնարավորինս բացառել գրիպանման երևույթներով երեխաների մուտքը կրթական հաստատություններ՝ դասապրոցեսների իրականացման համար «առողջ» միջավայր ապահովելու համար:
Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին խուճապի չմատնվել, զերծ մնալ մասնագիտական ոչ ճիշտ մեկնաբանություններից, քանի որ Գիտության, կրթության, սպորտի և մշակույթի նախարարության հետ համատեղ քննարկվում է ստեղծված իրավիճակը:
Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը ԿՐԿԻՆ հիշեցնում է.
• պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա,
• խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
• եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
• եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
• մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
• հագնվե´ք եղանակին համահունչ,
• պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
• օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
• հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
• հետևե´ք անձնական հիգիենային։
Հիշեցնենք, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` շարունակում է գրիպի Ա H1N1 ենթատեսակի և Բ տեսակի, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչների (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրուս) շրջանառությունը:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15