ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն օգոստոսի 25-ին այցելել է Արմավիրի մարզ` բերքահավաքի և մթերումների ընթացքին հետևելու նպատակով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ նախ եղել է Սարդարապատ համայնքում, որտեղ ընթանում էին լոլիկի բերքահավաքի աշխատանքներ: Այնուհետև նախարար Կարապետյանն ուղևորվել է Արաքս համայնք և հետևել սալորի բերքահավաքի ընթացքին: Արաքսի համայնքապետ Ռուբեն Կարապետյանի խոսքով` բերքից գոհ են, գարնանային ցրտահարությունն ու կարկտահարությունն այս տարի շրջանցել են իրենց համայնքը, ստացված պտուղը լավ ապրանքային տեսք ունի, գրեթե ամբողջությամբ արտահանվում է, հիմնականում` Ռուսաստանի Դաշնություն, հողատերը սալորն արտահանող ընկերություններին անմիջապես այգուց հանձնում է 130 դրամով` վճարումը ստանալով կանխիկ: Մյուս պտղատեսակների իրացման հարցում նույնպես խնդիրներ չեն ունեցել: Ֆերմեր Խաչատուր Կարապետյանն այս տարի շուրջ 15 տոննա բերքի ակնկալիք ունի, իրացման խնդիրներ չի ունեցել, ընդհանուր առմամբ բերքից գոհ է. գրեթե նույն քանակով սալոր էլ նախորդ տարի էր ստացել:
Նախարարի այցելության վերջին կանգառը «Նոյյան» գործարանում էր, որտեղ ծանոթացել է լոլիկի մթերման ընթացքին: Նախարարը տնօրեն Էդիկ Ղազարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել գործարանում, հետևել աշխատանքների ընթացքին:
«Այս պահի դրությամբ հանրապետությունում արդեն իսկ շուրջ 10 000 տոննա լոլիկ է մթերվել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 500 տոննայով ավելի է: Այս պահին լոլիկի մթերումներ են իրականացնում «Արտաշատի պահածոների գործարանը» և Արմավիրի «Նոյյան» գործարանը: Նախարարությունն աշխատանքներ է իրականացնում, որպեսզի մյուս մթերող ընկերությունները, որոնք խնդիրներ ունեն, նույնպես սկսեն մթերումների կազմակերպումը: Պետք է նաև հաշվի առնել, որ այս տարի էականորեն աճել են լոլիկի արտահանման ծավալները, և բերքի մեծ մասը գյուղացիները հանձնել են արտահանողներին, ինչպես նաև ներքին շուկայում են սպառումը կազմակերպել»,- իր խոսքում նշել է նախարար Կարապետյանը:
Նախարարը հավելել է, որ Արմավիրի մարզում այս տարի ընդհանուր առմամբ, չնայած որոշ համայնքներում տեղի ունեցած կարկտահարություններին, պտղի բավականին լավ բերք է ստացվել: Բացի այդ, նախորդ տարվա համեմատությամբ շուրջ 1600 հեկտարով ավելացել են մարզի ցանքատարածությունները, որից 300 հեկտարը կազմում են լոլիկի ցանքերը:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր հերթին նշել է, որ իրենց հիմնական խնդիրն է բերքի իրացման գործում գյուղացիներին օգտակար լինելը, արտահանման նոր շուկաներ գտնելը, ինչի ուղղությամբ մշտական աշխատանքներ են իրականացվում: Մարզպետը մասնավորապես նշել է, որ վերջերս է վերադարձել ՌԴ Վոլոգդա մարզից, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղի գործարաններից մեկի հետ Արմավիրի մարզից արտահանումներ կազմակերպելու հարցում:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47