Հայ Առաքելական եկեղեցին փետրվարի 14-ին նշելու է Տեառնընդառաջ: Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն: Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին:
Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և ս. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար:
Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը: «Երբ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրված էր Տիրոջ Օրենքում. «Ամէն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի: Եվ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2:22-24): Ներկայացնելով Հիսուսի կյանքի այս դրվագը՝ Ավետարանիչը պատմում է նաև Սիմեոն ծերունու մասին, որին Սուրբ Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչև Տիրոջ Օծյալին տեսնելը:
Qahana-am-ը գրում է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում Նորապսակների օրհնության կարգ: Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է ս. պատարագ:
ter-hambardzum.net-ում (Բուրաստան և Մասիս համայնքների հոգևոր հովիվ Տեր Ղազար քհն. Թորոսյան) կարդում ենք. «Հայ Առաքելական եկեղեցու կողմից Տեառնընդառաջի տոնակատարությունները, որևէ առնչություն չունեն և չեն էլ կարող ունենալ ծիսական զոհաբերությունների հետ, եկեղեցու խորանից իջեցված ճրագը, հավատացյալի հոգում եղած լուսավոր հավատքի արտաքին դրսևորումն է: Ավանդության համաձայն Երուսաղեմի Տաճարի կառուցումից ի վեր արևելյան դուռը երբևէ չէր բացվել և դրա բացվելը կապված պիտի լիներ Աստծո կողմից խոստացված մեսիա-փրկչի գալուստով: Հիսուս մանուկին, երբ Մայր Մարիամն ու Հովսեփը բերեցին Տաճարին ընծայելու, արևելյան դուռը գոչումով բացվեց, և Երուսաղեմի բնակչությունը մթության պատճառով ջահեր վառեց և իրենց առջև լուսավորելով ընդառաջ գնացին Տիրոջը: Եկեղեցու բակում այրվող խարույկն այս խորհուրդ-սիմվոլն է, լուսավորելու մարդկանց ուղին առ Օծյալ փրկիչ. «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար, և լուսավորում է իմ շավիղները» (Սաղմոս 118:105): Կրակի վրայով ցատկելը ոչ այլ ինչ է, եթե ոչ հանիրավի մեղադրողների համար տեսանելի ապացույց, որ հայ քրիստոնյան ոչ թե երկրպագում այլ վրայից ցատկելով ցույց է տալիս իր առավելությունն ու անարգանքը կրակի պաշտամունքի նկատմամբ»:
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03