ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Առլեմ Դեզիրը հայտարարել է, որ ցավում է Բաքվի ԿԸՀ շենքի դիմաց բողոքի ակցիաների ժամանակ լրագրողների նկատմամբ կոշտ եւ բռնի գործողությունների, ձերբակալությունների կապակցությամբ, հաղորդում է Turan-ը: «Շատ մտահոգված եմ լրագրողների դեմ իրավապահ մարմինների բռնի գործողությունների դեպքերով եւ կոշտ վերաբերմունքով: Դա անթույլատրելի է, քանի որ լրագրողները լուսաբանում են հասարակական հետաքրքրություն ունեցող իրադարձություններ՝ կապված օրենսդիր մարմիններում վերջին ընտրությունների հետ»,- ասել է Դեզիրը: Փետրվարի 11-ին հայտնի է դարձել, որ առնվազն 8 լրագրող, այդ թվում «Ամերիկայի ձայնը» ադրբեջանական ծառայության, RFE/RL-ի եւ Meydan TV-ի լրագրողները, կոշտ վերաբերմունքի են արժանացել, ձերբակալվել են կամ հարձակման ենթարկվել իրավապահների կողմից: Դեզիրը նշել է այն հաղորդագրությունները, որոնց համաձայն՝ Bastainfo.com-ի խմբագիր Մուստաֆա Հաջիբեյլիին ծեծի են ենթարկել, հարվածել են լրագրող Այնուր Էլգունեշի գլխին, իսկ լրագրող Սեվինչ Վակիֆկըզըն դեմքին հարված է ստացել: «Իշխանություններին կոչ եմ անում օպերատիվորեն հետաքննել այդ միջադեպերը, պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին եւ համապատասխան պաշտպանության միջոցներ տրամադրել տուժածներին»,- ասել է ԵԱՀԿ ներկայացուցիչը՝ հիշեցնելով, որ ԶԼՄ-ներն իրավունք ունեն լուսաբանել հանրային միջոցառումները, իսկ իրավապահները պարտավոր են հարգել եւ պաշտպանել նրանց ազատության եւ անվտանգության իրավունքը:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15