NASA-ն հայտարարել է Artemis ծրագրի շրջանակում Լուսին եւ Մարս թռիչքների համար տիեզերագնացների նոր խումբ հավաքելու մասին, հաղորդում է Hightech-ը: Գործակալությունը ծրագրին մասնակցելու համար հայտեր կընդունի: Ծրագրով նախատեսվում է Լուսին եւ Մարս մարդկանց ուղարկել 2020 թվականի մարտի 2-31-ը: NASA-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ այժմ ԱՄՆ-ն ունի 48 գործող տիեզերագնացներ, որոնք պարբերաբար այցելում են ՄՏԿ, սակայն գործակալությանն ավելի շատ մարդիկ են պետք՝ տիեզերանավերը ղեկավարելու համար: Ծրագրին մասնակցելու համար թեկնածուները պետք է ունենան ամերիկյան քաղաքացիություն, ինչպես նաեւ գիտության, տեխնիկայի, ինժեներիայի կամ մաթեմատիկայի ոլորտներում մագիստրոսի դիպլոմ: Որպես այլընտրանք NASA-ն նշում է բժշկության դոկտորի կոչումը: Ապագա տիեզերագնացները պետք է նաեւ ունենան առնվազն հազար ժամ թռիչքի փորձ որպես ռեակտիվ օդանավի հրամանատար կամ ունենան երկու տարվա փորձ հարակից ոլորտում: Artemis ծրագիրը, որը NASA-ն ներկայացրել է 2019 թվականին, կազմված է լինելու երեք փուլից: Առաջինը՝ Artemis 1-ը, նախատեսում է 2020 թվականին Լուսնի շուրջ SLS հրթիռի վրա տեղադրված Orion տիեզերանավի անօդաչու թռիչք եւ նրա վերադարձ Երկիր: Երկրորդ փուլը՝ Artemis 2, Երկրի բնական արբանյակի շուրջ թռիչք է անձնակազմով, նախատեսված է 2022 թվականին: Առաքելության երրորդ փուլում՝ Artemis 3, NASA-ն հույս ունի Լուսնի վրա տիեզերագնացների վայրէջք իրականացնել 2024 թվականին եւ նրանց Մարս ուղարկել 2030-ական թվականներին:
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01