«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը մտահոգված է այն փաստով, որ Հայաստանում, չնայած 2018թ. Թավշյա հեղափոխությանը, լրագրողների դեմ ոտնձգություններ են իրականացվում, երբ նրանք փորձում են պաշտպանել իրենց աղբյուրներին: Այս մասին ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ: Որպես օրինակ՝ կազմակերպությունը բերում է 1in.am առցանց լրատվական կայքի լրագրող Սոնա Հարությունյանի գործը:
Վերջինիս դեմ դատական հայց էր ներկայացրել News.am կայքը ֆեյսբուքյան գրառման պատճառով, ըստ որի կայքը գնվել էր ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: «Վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց, որ նա պետք է «մեջբերեր իր աղբյուրը» և «ստուգեր փաստերը», չնայած նա պարզապես կարծիք էր հայտնում ոչ ֆորմալ հարթակում: Արդյունքում, Հարությունյանը հունվարի 31-ին ստիպված եղավ հերքող գրառում կատարել Facebook-ում»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ոտնձգություններ են իրականացվել նաև «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանի նկատմամբ:
Նա քրեական հետապնդման թիրախ է դարձել, քանի որ հրաժարվել է բացահայտել իր աղբյուրներին: Կազմակերպությունը ՀՀ իշխանություններին կոչ է անում վեճերը կարգավորել ոչ դատական ճանապարհով, հակառակ դեպքում լրագրությունը կքրեականացվի:
Նշվում է նաև, որ 11 հայց կա «Հրապարակ» օրաթերթի դեմ, 6-ը՝ «Հայկական ժամանակի» եւ «Առավոտի» դեմ: Խորհրդարանական Հայկ Սարգսյանը 2019թ. հոկտեմբերի նույն օրը զրպարտության մասին 8 դատական հայցեր է ներկայացրել տարբեր ԶԼՄ-ների դեմ: Բռնությունները, որոնց ենթարկվել են լրագրողները, 2018թ. հեղափոխության ցույցերի ժամանակ, փոխարինվեցին դատական հայցերով, որոնք կապված են քաղաքական բևեռացման մեծացման հետ:
Նշվում է, որ զրպարտության կամ վիրավորանքի մասին գործերը վերջին 4 տարում եռապատկվել են: ՀՀ Արդարադատության նախարարությունը 2019թ. հայտարարել է 74 գործի մասին, այն դեպքում, երբ 2016թ. եղել է 24 գործ: Լրագրողների և ԶԼՄ-ների դեմ հաճախ դատական հայցեր են ներկայացնում քաղաքական գործիչները, գործարարները, երբեմն էլ՝ մեկ այլ լրատվամիջոց: Վնասի փոխհատուցումը կարող է կազմել մինչև 2 միլիոն դրամ՝ ասվում է հաղորդագրության մեջ:
Կազմակերպությունը հիշեցնում է, որ Հայաստանը 2018 թվականի արդյունքներով մամուլի ազատության ինդեքսում աննախադեպ առաջընթաց է գրանցել՝ 19 կետով բարելավելով իր դիրքերը և հայտնվել 61-րդ հորիզոնականում, բայց լրագրողների դեմ դատական գործերը կարող են խաթարել Հայաստանի դիրքը 2020թ. ինդեքսում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
aravot.am
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03