Ուզում եմ հիշեցնել, որ Թևան Պողոսյանին չի հաջողվել մեզ մերձեցնել, դրանից հետո Փաշինյանն ամենավատ ելույթն է ունեցել Վանաձորում, ոմանք սխալ են հիշում այդ պատմությունը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` աանդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ինչու է սրվել իշխանության և ԼՀԿ-ի հարաբերությունները, հիշեցրել են, որ և «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանն ասել է, թե պատրաստ է իր տանը հյուրընկալել և մերձեցնել:
«Մեր դեմ սանձազերծված է շատ վատ, բոլոր կարմիր գծերը խախտած, հակաքարոզչական բոլոր սահմաններից դուրս, և դա արվում է մեկ բանի համար, որ մենք համակարծիք չենք: Այս ընթացքում մեր բարձրաձայնած ամենահիմնարար մտահոգությունը հետևյալն է, որ իշխանությունը իր հետ չհամաձայնվող մարդկանց ասում է` դուք նախկին եք, սև եք, ծախված եք: Մեր մեջ ոչինչ չի եղել, ուղղակի մի հարց կա, որի հետ մենք համաձայն չենք: Դուք նայեք մարդկանց որակը, սա է իրենց որակը, բնականաբար բոլորին չի վերաբերում, այլ բոլոր նրանց, ովքեր լծված են «Լուսավոր Հայաստանի» դեմ հակաքարոզչությամբ: Իրենք իրենց կենսագրությունն են կասկածի տակ դնում, իրենց անցած ճանապարհը, իրենք իրենց են հարվածում»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ «Լուսավոր Հայաստանին» օրինակ` 50 բան են գրում, և իրենք 5 պատասխան են տալիս: «Լավ այդ 5 պատասխանն էլ չտանք, կարանք դա էլ չտանք, բայց քաղաքականության մեջ ակնհայտ է, որ ինչ-որ բան են ասում ու դու պատասխան չես տալիս, հետո դրա հետ կապված ես խնդիր ունենում: Մենք կարող ենք այսօր օրինակ սիրո և սիրահարների տոնի հետ կապված մորատորիում հայտարարել և ինչ գրեն մեր մասին չպատասխանել»,-ասաց նա:
Նա կոչ արեց, որ հանրաքվեի պրոցեսի վերաբերյալ այլևս հարց չտալ, քանի որ իրենք իրենց ասելիքն արդեն ասել են, կարծում են, որ մենք լսվել են:
Մարուքյանն անդրադարձավ նաև «հեղափոխությունը խլել» արտահայտությանը. «Հեղափոխությունը որևէ մեկը չի կարող խլել որևէ մեկից, հեղափոխությունը մարդկանց սրտերում է, այն տեղի է ունեցել, արձանագրվել է, պատմական մեծամասնություն է ձևավորել իշխանությունը: Անհնար է խլել այդ հեղափոխությունը և ով կասի, որ հեղափոխությունը խլում են, նա ստախոս է, ժողովրդին խաբում է: Հեղափոխության արդյունքում բացված պատուհանը պետք է օգտագործել բարեփոխումներ անելու համար և մարդկանց անդադար չենթարկել տեռորի, ասել՝ վա՜յ, վազելով եկեք այստեղ, խլում են, վա՜յ, վազելով հիմա եկեք այստեղ` էս կողմից են ուզում խլել, այդ ո՞վ կարող է ինչը խլել, ո՞նց կարող է խլել, հո «Մանուշակ» մանկապարտեզը չէ, մեծ մարդիկ ենք»,-ասաց նա:
Նա նշեց, որ թեև ձևակերպում չէր տա, որ ինքը և Նիկոլ Փաշինյանը մի նավով են լողացել, սակայն նշեց, որ իրենք մի դաշինք են հիմնադրել: «Ես հպարտ եմ մեր անցած ճանապարհի համար, ոչ մի վայրկյան չեմ փոշմանում և մեր գաղափարական և մեթոդաբանական տարբերությունը այն ժամանակ են արտացոլվել: Որևէ սև կատու չի անցել մեր մեջ, որևէ անձնական խնդիր ես և Նիկոլ Փաշինյանը չունենք և չենք կարող ունենալ, մեր տարաձայնությունները միայն քաղաքական են»,-ասաց նա:
Անդրադառնալով բանակում տեղի ունեցած դեպքերին, Էդմոն Մարուքյանն ասաց, որ շարունակելու են ուշադիր լինել և իշխանություններից պահանջել համապատասխան քայլեր ձեռնարկել: «Ամեն ինչ հնարավոր չէ բարդել ինչ-որ ենթամշակույթի և այլնի վրա, պետք է շատ հետևողական աշխատանք տարվի, որ այս դեպքերը ոչ թե նվազագույնի հասցվեն,այլ ընդհանրապես բացառվեն, մենք իրավունք չունենք ունենալ նման իրավիճակ»,-ասաց նա:
tert.am
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
09:33 07.11.25
12:03 07.11.25
11:16 07.11.25
11:46 07.11.25
12:36 07.11.25
12:21 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01