Եթե պետական կառույցները ենթարկվում են քաղաքական իշխանություններին, ապա անիմաստ է խոսել մարդու իրավունքների մասին: Բացարձակ իշխանության կողմից բացարձակ են խախտվում մարդու իրավունքները, և մենք գնում ենք այդ ճանապարհով: Իշխանությունների այսօրվա պատկերացումը մենիշխանություն ձևավորելն է, և նրանք չեն կարողանում հանդուրժել, որ ՍԴ-ն ու դատավորները կարող են անկախ լինել:
Այս մասին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«Ես համաձայն չեմ այն հոդվածի հետ, թե իշխանությունը պատկանում է ժողովրդին: ժողովրդավարությունը հետևյալն է՝ ժողովրդի քվեարկության միջոցով ժողովրդի քվեի մեծամասնությունը ստացած քաղաքական ուժի իշխանության ձևավորում, իսկ ժամանակակից ժողովրդավարությունը իրավական պետությունն է: Հենց Սահմանադրությամբ է իրավական պետությունը կառուցվում: Ինձ ոչ թե հետաքրքրում է՝ ինչ է հռչակված այնտեղ, այլ, թե ինչպես են պետական կառույցները ձևավորվում իրենց անկախությամբ: Մենք չունենք պետական կառույցների անկախություն քաղաքական իշխանությունից»,-ասաց նա:
Ավետիք Իշխանյանն անդրադարձավ տարիների ընթացքում Սահմանադրության փոփոխություններին՝ նշելով, որ դրանց արդյունքում մենք դե յուրե ունեցանք մի քանի անկախ կառույցներ՝ ՍԴ, ՄԻՊ ինստիտուտ, մասամբ՝ դատական իշխանություն, և կարևոր հարց է, որ այդ նույն ինստիտուտներն ինչ-որ չափով կաշկանդված են եղել իրենց նշանակողների հարցով: «2018 թ. իշխանափոխությունը հիանալի հնարավորություն ստեղծեց, որ ինստիտուցիոնալ անկախություն ունեցող կառույցները, նախորդների կողմից ձևավորված լինելով, լինեն անկախ, որը միջազգային նորմ է, բայց փաստորեն ամբողջ իրավական պետություն, ժողովրդավարություն հասկացությունը ոտնատակ է տրվում, և դրա մասին բավականին անկեղծ է խոսվում»,-ասաց Իշխանյանը՝ նշելով, թե իշխանական պատգամավորները բաց ասացին՝ Հրայր Թովմասյանը չընդունեց խաղի կանոնները, իսկ դատախազը և ԿԸՀ նախագահը ենթարկվեցին:
Նա նշեց՝ մարդու իրավունքների խախտումները գործադիր իշխանության կողմից են լինում, և դա չի լինի, եթե դատական իշխանությունն անկախ լինի: Իշխանյանն ընդգծեց՝ մի կետից սկսած՝ օրենքը պե՞տք է պաշտպանվի, թե՞ կարևորը քաղաքական սիրելի առաջնորդին նվիրված լինելն է: «Այսպես ժամանակակից պետություն կառուցելու մասին խոսք չի կարող լինել»,-ասաց նա:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15