ՀՀ բանկային համակարգի 2019 թ. ընդհանուր կապիտալը կազմել է 844,8 մլրդ դրամ՝ 2018 թ. համեմատ 73 մլրդ դրամով կամ 9,5%-ով ավելի: Վերջին 10 տարիների կտրվածքով սա ամենաբարձր ցուցանիշն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ 2019 թ. բոլոր առումներով բարենպաստ տարի է եղել բանկային համակարգի համար. «Վարկավորման որոշ ցուցանիշների առումով բավական բարձր են աճի տեմպերը, մասնավորապես՝ հիփոթեքային վարկավորման և սպառողական վարկերի աճի դինամիկան կարելի է ասել աննախադեպ է»,- ասաց Մհեր Աբրահամյանը:
Նախորդ տարվա ընթացքում Հայաստանում գործող 17 առևտրային բանկերի շահույթը միասին կազմել է 78 մլրդ դրամ՝ 2018 թ. համեմատ աճելով 15.8 մլրդ դրամով կամ 25.4%-ով։
Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի խոսքով էլ բանկային համակարգի ակտիվները նույն ժամանակահատվածում աճել են 842 մլրդ դրամով կամ 17 %-ով՝ կազմելով 5 տրլն 805 մլրդ դրամ:
Ըստ Բանկերի միության տվյալների՝ 2019 թ. Հայաստանի բանկերի կողմից քաղաքացիներին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 3 տրլն 357 մլրդ դրամ՝ 2018 թվականի համեմատ արձանագրելով 327 մլրդ դրամով կամ 10.1%-ով աճ: Ավանդները ևս աճել են՝ 637 մլրդ դրամով կամ 22.4%-ով՝ 2019 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 տրլն 477 մլրդ դրամ:
2019թ-ին արտասահմանից տրանսֆերտների ծավալը 2018 թ. համեմատ ավելացել է 173 մլն դոլարով կամ 9.7%-ով: Արտասահման փոխանցումների ծավալը 2018 թ. համեմատ ավելացել է 267 մլն դոլարով կամ 22.5%-ով, իսկ ֆիզիկական անձանց փոխանցումների ծավալը 2018 թ. համեմատ ավելացել է 343 մլն դոլարով կամ 57.5%-ով:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15