ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում 24-ժամյա ծառայության գրաֆիկից անցել է 8-ժամյա գրաֆիկի: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը՝ ներկայացնելով 2019-ին կատարված օպտիմալացումներ:
«2019-ի սկզբին կառուցվածքային փոփոխություններ են կատարվել ողջ համակարգում: Նախկինում գոյություն ունեցող 1-2-հոգիանոց բոլոր բաժինները վերացվել են: Օրինակ՝ «Շիրակ» օդանավակայանը սպասարկում է մեկ չվերթ: Այդ մեկ չվերթը սպասարկելու համար մաքսային մարմիններն իրականացնում էին 24-ժամյա ծառայություն՝ 4 հերթափոխով: Չվերթը սպասարկելու համար օդանավակայանում լինում էր 5 հոգի: Մենք վերացրեցինք 24-ժամյա ծառայությունը, հիմա 8-ժամյա գրաֆիկի ենք անցել օդանավակայանում, որտեղ ունենք 6 աշխատող և 1 ղեկավար»,-ասաց Ներսիսյանն ու նկատեց, որ և՛ ռեսուրս են խնայել, և՛ խելացի են կազմակերպել գործը:
Նա վստահեցրեց, որ երբ օդանավակայանում չվերթներն ավելանան, աշխատանքները կհարմարեցնեն դրան:
Ներսիսյանը հիշեցրեց, որ վերջին 1 տարվա ընթացքում մաքսային մարմիններն արդեն 3 անգամ կազմակերպել են թափուր հաստիքների համալրման մրցույթներ: Նրա խոսքով՝ նախկինում լավագույն դեպքում մի քանի հաստիքի համար տարեկան մեկ մրցույթ է հայտարարվել, իսկ 2015-ին ընդհանրապես մրցույթ չի հայտարարվել:
Ներկայում ընդմիջումների ժամերին մաքսային մարմինները շարունակում են սպասարկել քաղաքացիներին:
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01