2019 թվականին Երուսաղեմի շրջակայքում հետազոտություններ անցկացրած հնագիտական արշավախումբը գիտնականներին հնարավորություն է տվել մանրամասն ուսումնասիրել հնագույն տաճարը, որի ինքնին գոյությունը հակասում է աստվածաշնչյան մի քանի տեքստերին, հայտնում է Planet Today-ը՝ վկայակոչելով Թել Ավիվի համալսարանի պաշտոնական կայքը:
Խոսքը մոնումենտալ տաճարային համալիրի մասին է, որը հայտնաբերվել է Երուսաղեմից ոչ հեռու գտնվող Թել Մոհա անունը կրող փոքր քաղաքում: Գիտնականներին հաջողվել է պարզել, որ տաճարը կառուցվել է մ.թ.ա. 10-րդ եւ 11-րդ դարերի սահմանագծին: Եվ սա հակասում է աստվածաշնչյան տեքստերին, որոնց համաձայն այդ ժամանակ Հուդայի թագավորությունում գործել է միայն մեկ թույլատրված տաճար՝ Երուսաղեմի Սողոմոնի տաճարը:
«Դժվար է հավատալ, որ Երուսաղեմի անմիջական մերձակայքում գոյություն է ունեցել մոնումենտալ տաճար, որի մասին աստվածաշնչյան տեքստերում ոչինչ չի ասվում: Մենք ոչ մի կասկած չունենք, որ Թել Մոհա քաղաքում հայտնաբերված տաճարը գոյություն է ունեցել հենց այն ժամանակ, երբ Եզեկիա եւ Հովսիա թագավորները բարեփոխումներ էին անցկացնում, որոնք թույլ էին տալիս Միակ Աստծուն ծառայել բացառապես Սողոմոնի տաճարում»,- ասում է հետազոտության հեղինակներից մեկը՝ Շուա Կիսիլեւիցը:
Գիտնականների խոսքով՝ հայտնագործությունը փոխում է Իսրայելում 3000-ամյա վաղեմության կրոնական պրակտիկաների մասին պատկերացումները: Հրեաների կրոնական պրակտիկաների հետ կապված իրական իրավիճակը կարող էր չափազանց տարբերվել նրանից, ինչը նկարագրված է աստվածաշնչյան լեգենդներում:
10:02
09:52
09:18
09:01
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15